Նոր Հայաստան (օրաթերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նոր Հայաստան, անկախ հայալեզու ազգային, հասարակական-քաղաքական օրաթերթ, որը լույս է տեսել Կալիֆոռնիայի նահանգի Գլենդել հայաշատ քաղաքում՝ վահան Վահանյանի (Ճանսեզյան) կողմից։

Օրաթերթի առաջին լույսընծայումը եղել է 1992 թվականի հունվարի 15-ին[1]։

Թերթեր հրատարակելու հաճախականությունը տատանվողական է, սակայն սովորաբար երեքշաբթթից մինչև ուրբաթ միջին հաշվով լույս է տեսնում օրական 12-16 էջ։ Այն հրատարակում է և՛ արևելահայերենով, և՛ արևմտահայերենով գրված հոդվածներ, սակայն երկու դեպքում էլ օգտագործում է հայերենի դասական ուղղագրությունը։ Չնայած բոլոր լրատվական նորությունները հայերեն են, գովազդը կարող է ցուցադրվել ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն։

Օգտագործելով «Ամէնուն օրաթերթը» օրաթերթի կարգախոսը և իրեն ընդունելով որպես միակ հայկական անկախ օրաթերթ՝ այն չի հավակնում ոչ մի հայկական կամ սփյուռքահայ քաղաքական կուսակցության։

Օրաթերթը անվճար է և օրական բաժանվում է միջինը 8000 օրինակ[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Yaghupian, Erwin (2010 թ․ նոյեմբերի 10). «Հանդիպում "Նոր Հայաստան" օրաթերթի խմբագիր՝ Վահան Վահանեանի հետ (Meeting with "New Armenia"'s editor Vahan Vahanian)». Orakarg Glendale periodical. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.