Նոր Կեսարիա (ամսագիր)
Արտաքին տեսք
| Նոր Կեսարիա | |
|---|---|
| Տեսակ | պարբերական |
| Լեզու | հայերեն |
| Հիմնադրվել է | 1934 |
| Գրասենյակ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
«Նոր Կեսարիա», ամսագիր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույս է տեսել 1934-1937 թվականներին Նյու Յորքում։ Եղել է Կեսարիայի վերաշինաց միության, ապա՝ Նոր Կեսարիայի համագործակցության պաշտոնական հրատարակություն։ Խմբագիր՝ Ա. Քաղցրունի։
Պարբերականը լուսաբանել է միության և նրա մասնաճյուղերի գործունեությունը։ Նյութեր է զետեղել պատմական Կեսարիայի և մերձակա հայաբնակ վայրերի ազգագրության, տեղագրության, կենցաղի ու սովորույթների վերաբերյալ։ Ունեցել է գրական, բանասիրական և այլ բաժիններ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 359)։ |