Նորմալ տատանումներ
Նորմալ տատանումներ, ներդաշնակ սեփական տատանումներ, որոնք կարող էին գոյություն ունենալ գծային տատանողական համակարգերում, եթե դրանցում տեղի չունենար էներգիայի ցրում։
Յուրաքանչյուր նորմալ տատանման դեպքում համակարգի բոլոր կետերը տատանվում են միևնույն հաճախականությամբ (նորմալ կամ սեփական հաճախականություն), որը պայմանավորված է համակարգի պարամետրերով։ Տվյալ տատանողական համակարգին հատուկ նորմալ տատանումների թիվը հավասար է այդ համակարգում ազատության տատանողական աստիճանների թվին։ Մասնավորապես, ո = օօ ազատության աստիճաններով տատանողական համակարգին հատուկ են անվերջ մեծ թվով նորմալ տատանումներ։
Բոլոր նորմալ տատանումներ անկախ են այն իմաստով, որ սկզբնական պայմանների հատուկ ընտրությամբ կարելի է գրգռել տվյալ համակարգին բնորոշ նորմալ տատանումներից միայն մեկը (ցանկացածը)։ Գծային համակարգում ցանկացած սկզբնական պայմանների դեպքում առաջացող ոչ ներդաշնակ սեփական տատանումը կարելի է ներկայացնել որպես այդ համակարգին հատուկ նորմալ տատանումների վերադրում։ Այսուհանդերձ, տատանողական համակարգում ռեզոնանս կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ արտաքին ներդաշնակ ուժի հաճախականությունը համընկնում է այդ համակարգի նորմալ տատանումների հաճախականություններից որևէ մեկին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 381)։ |