Նորիկ Լևոնյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Լևոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նորիկ Լևոնյան Նորիկ Համազասպի Լևոնյան | |
|---|---|
| Ծնվել է | 1947 հոկտեմբերի 5 |
| Ծննդավայր | Բաղդադ, Իրաքի թագավորություն |
| Մասնագիտություն | բանաստեղծ և թարգմանիչ |
| Ազգություն | հայ |
| Քաղաքացիություն | Հայաստան |
| Անդամակցություն | ՀԳՄ |
| Զավակներ | 3 դուստր |
| Նորիկ Լևոնյան Վիքիդարանում | |
Նորիկ Համազասպի Լևոնյան (հոկտեմբերի 5, 1947, Բաղդադ, Իրաքի թագավորություն), հայ բանաստեղծ, թարգմանիչ։ Հայաստանի Գրողների միության անդամ (1984)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորիկ Լևոնյանը ծնվել է 1947 թվականին, Բաղդադում։ Սովորել է Բեյրութի առևտրի և լեզուների տեխնիկումում։ 1971 թվականին հայրենադարձել է և հաստատվել Էջմիածնում։ Լևոնյանի ստեղծագործությունները, արաբերենից կատարած թարգմանությունները պարբերաբար տպագրվել են գրական հանդեսներում, հեռարձակվել ռադիոյով, ներկայացվել են «Կարդում է թարգմանիչը» հեռուստատեսային հաղորդաշարով[1]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Փորագրություններ աշնան պատերին» (1981)
- «Երգեր ձմռան դարպասի մոտ» (1986)
- «Խոսքեր դատարկ դահլիճում» (1994)
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մահմուդ Դարվիշ, «Թռչունները մեռնում են Գալիլիայում» (1989)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուբեն Սևակի անվան մրցանակ, 1995
- ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ 2007