Նորայր Գրիգորյան (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորայր Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նորայր Գրիգորյան
Ծնվել է1958
ԾննդավայրՆերքին Բազմաբերդ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միություն
ԱշխատավայրՀայաստանի Հանրապետություն և Արմենպրես
Նորայր Գրիգորյան Վիքիքաղվածքում

Նորայր Արարատի Գրիգորյան (1958, Ներքին Բազմաբերդ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ (2007)[1]։ Նորայր Գրիգորյանը հեղինակ է 12 գրքերի՝ բանաստեղծությունների ժողովածուների։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորայր Գրիգորյանը ծնվել է 1958 թվականին, Թալինի շրջանի Ներքին Բազմաբերդ գյուղում (այժմ՝ Հայաստանի Արագածոտնի մարզ)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է հեռուստառադիո-պետկոմում, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, «Արմենպրես» լրատվական գործակալությունում, եղել է Հայաստանի Արագածոտնի մարզի «Կանթեղ» թերթի խմբագիր, մարզպետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ, կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ։ Եղել է ՀԳՄ Արագածոտնի մարզային բաժանմունքի քարտուղարը։ 2002 թվականին հիմնել է Արագածոտնի մարզային «Դարձ» թերթը, 2008 թվականին՝ «Ծիրանավոր» գրական-մշակութային պարբերականը, որոնց գլխավոր խմբագիրն է։

Գրիգորյանի ստեղծագործությունները տպագրվել են գրական մամուլում, թարգմանվել մի քանի լեզուներով։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ ժուռնալիստների միության անդամ
  • Հայաստանի գրողների միության անդամ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոնան կրկեսում, Երևան, 2014։
  • Թղթե հանդերձանք, Երևան, 2011
  • Տեղատարափ անձրևների ժամանակաշրջան, Երևան, 2005։
  • Մեղրագետ, Երևան, 1989[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նորայր Գրիգորյանի մասին ՀԳՄ կայքում
  2. Գրիգորյան, Նորայր Արարատի (1989). Մեղրագետ։ Բանաստեղծություններ. Խորհրդային գրող.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]