Նորայր Բաղդասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նորայր Բաղդասարյան
Ծնվել էհունվարի 1, 1951(1951-01-01)
ԾննդավայրԿրասար, Ղուկասյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 6, 1991(1991-06-06) (40 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծ և լրագրող
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1978)
ԱնդամակցությունՀԳՄ
Նորայր Բաղդասարյան Վիքիդարանում

Նորայր Վելիխանի Բաղդասարյան (հունվարի 1, 1951(1951-01-01), Կրասար, Ղուկասյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 6, 1991(1991-06-06)), հայ բանաստեղծ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1984 թվականից։

Ծնվել է Ղուկասյանի շրջանի (այժմ՝ Շիրակի մարզ) Կրասար գյուղում։ 1971-1973 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1978 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1978 թվականից աշխատել է Ղուկասյանի շրջանային «Գարուն» թերթի խմբագրությունում որպես նամակների և մշակույթի բաժնի վարիչ։ Նրա առաջին բանաստեղծությունները տպագրվել են «Գարուն» ամսագրում։ Մահացել է 1991 թվականին՝ ավտովթարից[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծաղկած ձյուն, Երևան, Սովետական գրող 1978, 39 էջ։
  • Ամենագետ թզուկը, Երևան, Սովետական գրող 1984, 27 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: ,«Սովետական գրող,,. էջ էջ 98.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորայր Բաղդասարյան» հոդվածին։