Նոյ Հայաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նոյ Հայաստան
Երկիր{{{2}}} Արմավիր
Հեռարձակման գոտիԱրմավիրի մարզ, Արարատի մարզ
Հեռարձակման լեզուհայերեն
Հեռարձակման սկսման թվական1995
ՀիմնադիրՎարդուհի Երանոսյան
Սեփականատեր«Թև» ՍՊԸ


Նոյ Հայաստան, հայկական մարզային հեռուստաընկերություն։ Հիմնվել է 1995 թվականի փետրվարի 17-ին Արմավիր քաղաքում, հեռարձակվում է Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզերում և մասամբ Երևան քաղաքում (Քանաքեռ, Նոր Նորք, Արաբկիր, Ջրվեժ համայնքներ)` 32-րդ դեցիմետրային ալիքով, նաև կաբելային հեռարձակում է կատարվում Արմավիրում և Մեծամորում[1]: Հեռուստաալիքը ներկայացնում է տեղեկատվական, սոցիալական, քաղաքական, կրոնական, մշակութային, երաժշտական, երիտասարդական հաղորդումներ։ Պոտենցիալ հեռուստադիտողների թիվը շուրջ 80,000 է։

Ընկերությունը նաև հրատարակում է նույնանուն օրաթերթ։ Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրենն է Վարդուհի Երանոսյանը, փոխտնօրենը` Սամվել Գրիգորյանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]