Նոկո Մատլու
Քաղաքացիությունը | ՀԱՀ | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 30, 1985[1] (39 տարեկան) | ||
Ծննդավայր | Պոլոկվանե, Կապրիկորն, Լիմպոպո, ՀԱՀ | ||
Հասակ | 1,67 ± 0,001 մետր[1] | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Նոկո Ալիս Մատլու (սեպտեմբերի 30, 1985[1], Պոլոկվանե, Կապրիկորն, Լիմպոպո, ՀԱՀ), հարավաֆրիկացի կին ֆուտբոլիստ, որը MaIndies-ի կազմում հանդես է գալիս որպես հարձակվող։ Հարավային Աֆրիկայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում հանդես է գալիս որպես հարձակվող և պաշտպան։ 2008 թվականին Մատլուն դարձել է առաջին հարավաֆրիկացին, որն արժանացել է «Տարվա աֆրիկացի կին ֆուտբոլիստ» կոչմանը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային մակարդակում հանդես է գալիս MaIndies-ի կազմում։ Նախկինում խաղացել է Development Ladies, Brazilian Ladies և Յոհանեսբուրգի համալսարանի թիմերի կազմում։ Ֆուտբոլային շրջանակներում հայտնի է "Beep-Beep" մականունով[2]։ Մատլուն խաղի որակի բարձրացման համար մարզվում է տղամարդ ֆուտբոլիստների հետ. «Ես պարբերաբար մարզվում եմ տեղական տղամարդկանց ակումբներում և երբ դաշտ եմ մտնում կանանց հետ, նրանք պարզապես չեն կարողանում ինձ դիպչել»[3]։
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատլուն առաջին խաղն անց է կացրել 2006 թվականի դեկտեմբերին Հարավային Աֆրիկայի կանանց ազգային հավաքականում («Banyana Banyana»)[4]: 2009 թվականի սեպտեմբերին Մատուլուն մրցավարի կողմից ենթարկվել է գենդերային «ստուգման» հակառակորդ կապիտանի ներկայությամբ, նախքան Հարավային Աֆրիկա-Գանա հանդիպումը Կալեդոնյան մարզադաշտում, Պրետորիա։ Նրան թույլատրվել է խաղալ, երբ հաստատվել է սեռը[5]։
Մատլուն ազգային հավաքականի կազմում ճանաչում է ձեռք բերել 2008 թվականին Աֆրիկյան կանանց առաջնությունում՝ վաստակելով 6 գոլ[4]։ Մատլուն ընտրվել է հանդես գալու տարբեր մրցաշարերում, այդ թվում` 2012 թվականի Լոնդոնի Ամառային օլիմպիական խաղերում[2]։ 2014 թվականին Հարավային Աֆրիկայի մարզիչ Վերա Պաուվը Մատլուին դարձրել է պաշտպան[6]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին Մատլուն դարձել է առաջին հարավաֆրիկացին, որը Աֆրիկյան ֆուտբոլային կոնֆեդերացիայի կողմից արժանացել է «Տարվա աֆրիկացի կին ֆուտբոլիստ» կոչմանը[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 2,0 2,1 «Noko Alice "Beep-Beep" Matlou». Sasol in Sport. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Mohamed, Zaheda (2015 թ․ հունվարի 9). «Belle of the ball». Mail & Guardian. Վերցված է 2009 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ 4,0 4,1 Taele, Keabetswe (2008 թ․ դեկտեմբերի 8). «Banyana do SA proud». Independent Online (South Africa).
- ↑ «Banyana dispute gender cheating claims». Sport24. 2008 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Moholoa, Ramatsiyi (2014 թ․ հուլիսի 10). «Matlou adapts to Banyana role in defence». The Sowetan. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Noko Matlou makes history». KickOff. 2009 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոկո Մատլու» հոդվածին։ |
|