Նշան Աճեմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աճեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նշան Աճեմյան
Ծնվել է1867
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էապրիլի 30, 1930/1944
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Մասնագիտությունբժիշկ և ներքին հիվանդությունների բժիշկ
ԱշխատավայրՍամսունի զինվորական հիվանդանոց
Ամասիայի քաղաքային հիվանդանոց
Ռազմական ծառայությունՕսմանյան բանակ

Նշան Ֆիքրի Աճեմյան (1867-?, Կոստանդնուպոլիս, Թուրքիա - ապրիլի 30, 1930/1944), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշան Աճեմյանը ծնվել է մոտ 1867 թվականին, Կոստանդնուպոլսի Խասգյուղ (Խասքեոյ) թաղամասում (որոշ աղբյուրներով՝ Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառի կենտրոն Եվդոկիա (Թոքաթ) քաղաքում)։ 1894 թվականին ավարտել է Կոստանդնուպոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։ 1894 թվականից ներքին հիվանդությունների բժիշկ է աշխատել Եվդոկիայում։ 1914-1918 թվականներին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և հազարապետի աստիճանով ծառայել Տրապիզոնի նահանգի Սամսոն (Սամսուն) նավահանգստի զինվորական հիվանդանոցի բժշկապետ։ Պատերազմի ավարտից հետո երկար տարիներ շարունակել է քաղաքային հիվանդանոցի բժիշկ և ազատ բժիշկ աշխատել Սամսոնում։ Որոշ ժամանակ քաղաքային հիվանդանոցի բժիշկ է աշխատել Սեբաստիայի նահանգի Ամասիայի գավառի կենտրոն Ամասիա քաղաքում։ Հետագայում հաստատվել է Կոստանդնուպոլսում և բժիշկ աշխատել։ Հասուն տարիքում հիվանդացել է և անդամալույծ դարձել։

Մահացել է 1930 թվականի կամ 1944 թվականի ապրիլի 30-ին, Կոստանդնուպոլսի Կում կափու թաղամասում։ Այլ (նվազ հավանական) տվյալներով՝ 1915 թվականի ապրիլին ձերբակալվել է Իթթիհադի ղեկավարներից դոկտոր Բեհաէդդին Շաքիրի կազմած 58 ականավոր հայ բժիշկների ցուցակով և սպանվել 1915 թվականին, Երզնկայում` մոտ 48 տարեկանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919
  • Ալպօյաճեան Ա. «Պատմութիւն Եւդոկիոյ հայոց», Գահիրէ, 1952
  • Գերսամ Ահարոնեան «Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965)», Պէյրութ, 1965
  • Շիկահեր Վարդ «Կիսադարեան պատմութիւն թրքահայ բժշկութեան, 1923-1975», Իսթանպուլ, 1975
  • Թէոդիկ «Յուշարձան նահատակ մտաւորականութեան», Բ տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985
  • Հայրապետյան Վանիկ «Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից», Երևան, 1990
  • Յարման Արսեն «Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։