Jump to content

Նյոնին Գեյջուցու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջին համարի շապիկ

Նյոնին Գեյջուցու (Nyonin Geijutsu, ճապ.՝ 女人芸術), որը թարգմանվում է որպես Կանանց արվեստ, ճապոնական կանանց գրական ամսագիր էր, որը հրապարակվում էր 1928 թ. հուլիսից մինչև 1932 թ. հունիսը Հասեգավա Շիգուրեի կողմից։ Ամսագրի հրատարակման 4 տարիների ընթացքում լույս է տեսել 48 համար, որոնց մեջ տեղ են գտել ֆեմինիզմին և կանանց արվեստին ու գրականությանը նվիրված հոդվածներ։ Այն համարվում էր իր ժամանակի ամենաազդեցիկ ճապոնական գրական կանանց ամսագրերից մեկը, զիջելով միայն Bluestocking-ին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Nyonin Geijutsu ամսագիրը լույս է տեսել 1928 թ. հուլիսին։ Այն գրել, խմբագրել, նախագծել և հրատարակել են կանայք։ Ամսագիրը ֆինանսավորել է Հասեգավա Շիգուրեի ամուսինը՝ հայտնի գրող Միկամի Օտոկիցին[2]։

Երբ ամսագիրը սկսեց հրատարակվել, Հասեգավան զբաղվում էր հրատարակման հարցերով, Սոգավա Կինուկոն՝ խմբագիրն էր, իսկ Հանայո Իկուտան՝ տպագրիչը։ Առաջին համարը հրատարակվել է Հասեգավայի տանը՝ որը հիմա գտնվում է Սինձյուկու շրջանում։ Ավելի ուշ Հասեգավան տեղափոխեց ամսագրի հրատարակման վայրը Ակասակա[3]։

Ամսագրի 1930 թ. մայիսի և հունիսի համարները[3], ինչպես նաև 1931 թ. հոկտեմբերի համարը արգելվել են։ Ամսագիրը շարունակել է իր հրատարակումը Մուկդենի միջադեպից հետո, բայց հանկարծակի դադարել է տպագրվել 1932 թ. հունիսին՝ Հասեգավայի առողջության վատթարացման պատճառով։ Հունիսյան համարը տպագրվել է, բայց այնուհետև ամբողջովին ոչնչացվել։

Ամսագրում հրապարակվել են այնպիսի գրողներ, ինչպես Յաեկո Նոգամին, Իչիկո Կամիչիկան, Յամակավա Կիկուեն, Տակամուրե Իցուեն, Յոսիկո Յուասան, Միյամոտո Յուրիկոն, Ֆումիկո Հայասին, Ինեկո Սատան, Տայկո Հիրաբայասին, Ֆումիկո Էնչին և Յոկո Օտան[1]։ Հետագա տարիներին ամսագրում նաև հրապարակվել են տղամարդ հեղինակներ՝ Հաջիմե Կավակամին, Կիոսի Միկին, Էյտարո Նորոն և Տակիձի Կոբայասին[3]։

Սկզբնական շրջանում ամսագրում հրապարակվում էին սերիական վեպեր, բանաստեղծություններ, էսսեներ և ակնարկներ, իսկ հետո նաև պրոլետարական գեղարվեստական գրականություն։ Չնայած ամսագիրը մնաց գրական, հոդվածներ էին հրապարակվում Խորհրդային Միության, բանվորական շարժման և միջազգային խնդիրների մասին[2]։ Դրա հետ մեկտեղ ամսագրում հրապարակվել են անարխիստ Մոչիզուկի Յուրիկոյի և Ակի Յագիի[4], և կոմունիստ Յուկիկո Նակաշիմայի հոդվածները[3]։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ericson, Joan E. (1997). Be a Woman: Hayashi Fumiko and Modern Japanese Women's Literature. University of Hawaii Press. ISBN 9780824818845. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «:0» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  2. 2,0 2,1 Frederick, Sarah (2006). Turning Pages: Reading And Writing Women's Magazines in Interwar Japan. University of Hawaii Press. ISBN 9780824829971. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «:1» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  3. 3,0 3,1 3,2 3,3 高見順『昭和文学盛衰史』講談社 1965年
  4. Coutts, Angela (2013). «How do we write a revolution? Debating the masses and the vanguard in the literary reviews of Nyonin geijutsu». Japan Forum (անգլերեն). 25 (3): 362–378. doi:10.1080/09555803.2013.804106. ISSN 0955-5803. S2CID 144825496.

Հետագա ընթերցում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ogata, Akiko (1993). Nyonin-geijutsu-no-sekai Hasegawa Shigure to sono shūhen (2 satsu ed.). Tōkyō: Domesu Shuppan. ISBN 4810701174. OCLC 1106630001.
  • Ogata, Akiko (1981). Nyonin Geijutsu no hitobito. Tokyo: Domesu Shuppan.