Jump to content

Նկարիչն արվեստանոցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նկարիչն արվեստանոցում
տեսակգեղանկար
նկարիչՌեմբրանդտ վան Ռեյն[1]
տարիմոտ 1628[2]
բարձրություն24,8 սանտիմետր
լայնություն31,7 սանտիմետր
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանրկենցաղային ժանր[3]
նյություղաներկ և փայտե տախտակ
գտնվում էԲոստոնի գեղարվեստի թանգարան
հավաքածուԲոստոնի գեղարվեստի թանգարան
https://www.wga.hu/html/r/rembran/painting/selfport/sp1626.html կայք
Ծանոթագրություններ
 The Artist in his Studio by Rembrandt Վիքիպահեստում

«Նկարիչն արվեստանոցում», հոլանդացի նկարիչ Ռեմբրանդ վան Ռեյնի կտավը, որը պատկերել է մոտ 1628 թվականին։ Գտնվում է Բոստոնի գեղարվեստի թանգարանում։

Նկարում պատկերված է նկարչի արվեստանոցը, որը հավանաբար համապատասխանում էր այն սենյակին, որտեղ աշխատում էր ինքը՝ Ռեմբրանդը։ Պատկերված է նկարչի և նկարակալի դեմ-դիմաց լինելու պահը։ Հաշվի առնելով այն փաստը, որ նկարակալը առաջին պլանում է, իսկ նկարիչը սենյակի հետնամասում է, նկարակալի ուրվագիծը ստանում է հոյակապ չափսեր՝ հսկայական ստվեր գցելով դռան վրա, կարծես թույլ չտալով միջամտել նկարչի և կտավի միջև կապին։ Նկարիչ Ռեմբրանդի կերպարի համար հավանաբար բնորդ է եղել ուսանող Գերիտ Դոուն[4]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչը լայնեզր գլխարկով ու վերնաշապիկով է, կարծես ինչ-որ հանդիսակարգի է ներկա։ Նա ոչ մի ուշադրություն չի դարձնում դիտողին, ամբողջովին ընկղմված է իր կտավի մեջ։ Նկարակալը թեքված է դեպի դիտողին, այդպիսով նկարիչը և կտավը դարձել են նկարի միակ հերոսները։

  • Ալեն Ժոբերի «Տարօրինակությունների հայելին։ Ինքնադիմանկարներ» ֆիլմը «Ներկապնակներ» շարքից (Ֆրանսիա, 1991)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://rkd.nl/nl/explore/images/41122
  2. http://www.mfa.org/collections/object/artist-in-his-studio-32665
  3. https://rkd.nl/explore/images/41122
  4. Рикетс Мелисса Рембрандт. — М.: «Айрис-пресс», 2006. — С. 28.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նկարիչն արվեստանոցում» հոդվածին։