Նիվխեր (մինչհեղափոխական գրականության մեջ՝ գիլյակներ), ժողովուրդ։ Բնակվում են Ամուր գետի ստորին հոսանքի ավազանում (ՌԴԽաբարովսկի երկրամաս) և Սախալին կղզում։ Թիվը՝ 3,8 հազար (2021)։ Խոսում են նիվխերեն։
Մինչև 1917 թվականը նիվխերը պահպանել էին տոհմացեղային հարաբերությունների զգալի մնացուկներ։ Նիվխերի մեծ մասը պաշտոնապես ուղղափառներ էին, սակայն նրանց մոտ իրականում տիրապետում էին կրոնական հին պատկերացումներ, շամանություն։ Նիվխերը ավանդական ձկնորսության հետ զարգացել են նաև տնտեսության նոր ճյուղեր (երկրագործություն, անասնապահություն)։ Ունեն ազգային մտավորականություն։
Նիվխերենը դասվում է մեկուսացած լեզուների շարքին. ժամանակակից նիվխերի մեծ մասը խոսում է ռուսերեն։ Իրենց մշակույթով նիվխերը մոտ են պալեոասիական լեզուներով խոսող ժողովուրդներին (չուկչաներ, կորյակներ և այլն), ուստի հաճախ միավորվում են նրանց հետ[1]։
Նիվխյան գրականությունը մեծապես ձևավորվել է գրող Վլադիմիր Սանգիի շնորհիվ[2]։ Նիվխերին ուսումնասիրող և նիվխերենի բառարաններ կազմող գիտնականն էր Չուներ Տաքսամին[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 304)։