Նիվեռնե
Նիվեռնե | |
---|---|
![]() | |
![]() |
Նիվեռնե ( ֆր.՝ Nivernais, Ֆրանսիայի պատմական մարզերից մեկը։ Կոպիտ հաշվարկներով՝ իր սահմաններով համընկել է Նևերի դքսության հետ[1]։
Այն Լյուդովիկոս Բարեպաշտը նվիրել է իր որդիներից Պեպինին։ 9-րդ դարի երկրորդ կեսից նրա տարածքում էր գտնվում Նևերի կոմսությունը։ Նիվեռնեի տարածքը, ըստ մոտավոր գնահատման, եղել է 6,8 հազար քառակուսի կիլոմետր[2]։
Մայրաքաղաքը Նևեր քաղաքն էր։ Մարզը զբաղեցնում էր Նիևրի ժամանակակից դեպարտամենտը և Լուարի միջին հոսանքի աջ ափի հարակից տարածքը։ Հյուսիսում Նիվեռնեն սահմանակից էր Օռլեանին, հյուսիսում և արևելքում՝ Բուրգունդիային, հարավում՝ Բուրբոնեին, արևմուտքում՝ Բերիին։
Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո մարզը լուծարվել է։
Ամենակարևոր քաղաքներն էին Շատո Շինոն Վիլը, Դոնզին, Կլամսին, Դեսիզը։ Նպաստավոր հողածածկույթի և խոնավ կլիմայի շնորհիվ Նիվեռնեի տարածքը հիմնականում ծածկված էր անտառներով [3]։
1784 թվականին այստեղ սկսվել է ջրանցքի շինարարությունը, որը հետագայում կոչվել է մարզի անունով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նևեր
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Nivernais at the Larousse online encyclopedia
- ↑ Ниверне // Большой Энциклопедический словарь
- ↑ Chamber’s Encyclopedia Volume 10 page 50
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- J.W. Shaffer, 1982, Family & Farm, Agrarian Change and Household Organization in the Loire Valley 1500-1900, State University of New York Press, Albany. 259 pp.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Նիվեռնե Վիքիպահեստում |
---|
|