Նինո Բասիլիան ծնվել է Վրաստանում։ Սովորել է Թբիլիսիի մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետում։ Հեղինակել է մի քանի վեպեր, ֆիլմերի և հեռուստատեսային սերիալների սցենարներ։ Մոսկվայում անցել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները, այնուհետև վերադարձել է Վրաստան և նկարահանել մի քանի վավերագրական ֆիլմ, բեմադրել է ներկայացումներ, տեղական հեռուստատեսություններից մեկում եղել վավերագրական ֆիլմերի ռեժիսոր[2]։ 2016 թվականին նկարահանել է իր առաջին խաղարկային ֆիլմը՝ «Աննայի կյանքը»[3][4][5]։