Նինել Ղարաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղարաջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նինել Ղարաջյան
Դիմանկար
Նինել Ղարաջյանի հուշատախտակը Երևանի Խորենացի 26 հասցեում
Ծնվել էհունվարի 10, 1916(1916-01-10)
ԾննդավայրՀոբարձի, Հայաստան
Մահացել էհունվարի 22, 2001(2001-01-22) (85 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1941)
Մասնագիտությունօդաչու
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ

Նինել Մաթևոսի Ղարաջյան (հունվարի 10, 1916(1916-01-10), Հոբարձի, Հայաստան - հունվարի 22, 2001(2001-01-22)), Հայաստանի առաջին կին օդաչուն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինել Ղարաջյանը ծնվել է 1916 թվականի հունվարի 10-ին, Հոբարձի գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է մանկավարժական տեխնիկումում և ավարտել է 1936 թվականին։ 1935 թվականին ընդունվել է աերո ակումբի օդաչուական դպրոցը։ Առաջին թռիչքը կատարել է 1935 թվականի ապրիլի 29-ին Երևանի օդանավակայանում՝ 600 մ բարձրությունից։ Այնուհետև հաջորդեցին մի շարք այլ թռիչքներ, այդ թվում՝ այն ժամանակ ընդունված ագիտ-թռիչքներ տարբեր շրջաններում, մասնավորապես Ստեփանավանում։ Թբիլիսիում կատարել է նաև առաջին՝ հապաղումով պարաշուտային թռիչքը։ Ընդհանուր առմամբ կատարել է 14 պարաշյուտային թռիչք և օդանավի 25 ինքնուրույն թռիչք։

Նինել Ղարաջյանի հուշատախտակը Երևանի Խորենացու փողոցի 26 հասցեում

1938-1941 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 1936 թվականին Կոմերիտմիության Երևան քաղաքային կոմիտեն նրան հեռացրել է կոմսոմոլից, սակայն ՀԼԿԵՄ կենտրոնը չի հաստատել այդ որոշումը։ ՍՄԿԿ անդամ ՝ 1941 թ։ 1947 թվականից հետո աշխատել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, եղել է ՍՄԿԿ պատմության կաբինետի վարիչ, միաժամանակ դասավանդել է։ Եղել է ՀԼԿԵՄ IX համագումարի (1935 ) և ՀամԼԿԵՄ X համագումարի (1936) պատվիրակ։

2014 թվականին Երևանի Խորենացի 26 հասցեում բացվել է Նինել Ղարաջյանի անվան հուշատախտակը այն տան պատին, որտեղ նա ապրել է 1960 թվականից մինչև իր կյանքի վերջ՝ 2001 թվականը[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով, պատվոգրերով։ Ստացել է ՀԽՍՀ Գերագույն Սովետի պատվոգիր (1972 թ. դեկտեմբերի 8-ին)։ Հայրենի գյուղը նրան շնորհել է պատվավոր կոչում (1991, 17 օգոստոս)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]