Նինա Օռլինսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նինա Օռլինսկայա
Ծնվել էսեպտեմբերի 12, 1906(1906-09-12)
ԾննդավայրԳանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 17, 1973(1973-01-17) (66 տարեկան)
Մահվան վայրԳանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ

Նինա Գարեգինի Օռլինսկայա (իսկական անունը՝ Քնարիկ Գարեգինի Բասմաչյան, սեպտեմբերի 12, 1906(1906-09-12), Գանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունվարի 17, 1973(1973-01-17), Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի ադրբ. սովետական դերասանուհի։ Ադրբեջանի ԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1956 թ.)։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմական գործունեությունն սկսել էր 1921 թվականին, Գանձակի ադրբեջանական թատերախմբում։ 1924-1933 թվականներին՝ Թիֆլիսի ադրբեջանական թատրոնի, 1933 թվականից՝ Կիրովաբադի Զ․ Զաբարլու անվանի ադրբ․ դրամատիկական թատրոնի առաջատար դերասանուհի։ Դերակատարումներից լավագույնը Մոլմազն էր (Զաբարլու «Հրո հարսը», 1929 թ.)։ Լավագույն դերերից էին նաև՝ Սևիլ (Զաբարլու «Սևիլ», 1929 թ.), իյուրաման (Վուրղունի «Վագիֆ», 1938 թ.), Սուսան (Շիրվանզադեի «Նամուս», 1928 թ.), Լիդա (Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ», 1936 թ.), Դեզդեմոնա (Շեքսպիրի «Օթելլո», 1931 թ.)։ Զաբարլու անվանի թատրոնի հետ, 1963 թվականին հյուրախաղերով հանդես էր եկել Երևանում և Լենինականում[1][2]։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шапвəлəд Рза, Солмаз (... Нина Орлинcкaja), Бакы, 1962.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ОРЛИ'НСКАЯ Нина Гарегиновна».
  2. Театральная энциклопедия. Том 6/Глав. ред. П. А. Марков - М.: Советская энциклопедия, 1967.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։