Նիկոլ Բրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլ Բրիկ
ֆր.՝ Nicole Bricq
 
Կուսակցություն՝ Սոցիալիստական կուսակցություն և Renaissance
Կրթություն՝ Montesquieu University – Bordeaux IV? և Բորդոյի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 10, 1947(1947-06-10)[2][3][4][…]
Ծննդավայր Լա Ռոշֆուկո[1]
Վախճանի օր օգոստոսի 7, 2017(2017-08-07)[1][5] (70 տարեկան)
Վախճանի վայր Պուատիե[6][1]
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Ի ծնե անուն ֆր.՝ Nicole Germaine Vayssière[1]
Ամուսին Jean-Paul Planchou?
 
Պարգևներ
Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար աստղով շքանշանի կոմանդոր

Նիկոլ Բրիկ (ֆր.՝ Nicole Bricq, հունիսի 10, 1947(1947-06-10)[2][3][4][…], Լա Ռոշֆուկո[1] - օգոստոսի 7, 2017(2017-08-07)[1][5], Պուատիե[6][1]), ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ, նախարար Ժան-Մարկ Էրոյի երկու կառավարություններում (2012-2014 թվականներին)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին ավարտել է Բորդո IV համալսարանը՝ ստանալով մասնավոր իրավունքի դիպլոմ։

1980 թվականին անդամակցել է Սոցիալիստական կուսակցությանը, 1983-1989 թվականներին եղել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի պատգամավոր։ Եղել է Ժան Պիեռ Շևենմանի աշխատակցուհին, ավելի ուշ՝ Սեգոլեն Ռուայալի աշխատակցուհին[7]։

1997-2002 թվականներին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Սեն Է և Մարնայի դեպարտամենտի 6-րդ օկրուգից։

2001-2006 թվականներինն եղել է Մո քաղաքի մունիցիպալ խորհրդի անդամ։

2004 թվականին նա Սեն Է և Մարնայի դեպարտամենտի կողմից ընտրվել է Ֆրանսիայի Սենատում։

2012-ին մտել է Էրոյի առաջին կառավարություն՝ ստանալով բնապահպանության, կայուն զարգացման և էներգետիկայի նախարարի պորտֆելը։

2012 թվականի հունիսի 21-ին Էրոյի երկրորդ կառավարությունում զբաղեցրել է արտաքին առևտրի նախարարի պաշտոնը։

2014 թվականի մարտի 31-ին ձևավորվել է Մանուել Վալսի կառավարությունը, որում Բրիկը չի ընդգրկվել։

2014 թվականի մայիսի 3-ին վերադարձել է Սենատ, որի անդամությունը ժամանակավորապես ընդհատվել է կառավարությունում աշխատելու ժամանակահատվածի համար։

2017 թվականին քննադատաբար է արտահայտվել Սոցիալիստական կուսակցության կողմից կազմակերպված «ձախերի բաց նախնական ընտրություն» մասին և հայտարարել նախագահական ընտրություններում Էմանուել Մակրոնի թեկնածությանն աջակցելու մասին, ինչպես նաև հավանություն է տվել լիբերալ «Մակրոնի օրենքին» (Loi pour la croissance, l 'activité et l' égalité des chances économiques)[8]:

2017 թվականի օգոստոսի 5-ի երեկոյան, գտնվելով արձակուրդում, վայր է ընկել աստիճաններից և տեղափոխվել Պուատիեյի հիվանդանոց, որտեղ մահացել է օգոստոսի 6-ի առավոտյան[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 http://www.senat.fr/senateur/bricq_nicole04053f.html
  3. 3,0 3,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  4. 4,0 4,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  6. 6,0 6,1 6,2 http://www.lexpress.fr/actualite/politique/la-senatrice-lrem-et-ex-ministre-nicole-bricq-est-decedee_1933445.html
  7. «Nicole Bricq - Parti socialiste» (ֆրանսերեն). Le Point. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  8. Faustine Léo et R.C. (2017 թ․ հունվարի 17). «Nicole Bricq et Philippe Sainsard marchent avec Emmanuel Macron» (ֆրանսերեն). Le Parisien. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  9. «La sénatrice et ex-ministre Nicole Bricq meurt à la suite d'un accident» (ֆրանսերեն). Le Figaro. 2017 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Mme Nicole Bricq» (ֆրանսերեն). Ֆրանսիայի Սենատ. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  • «Mme Nicole Bricq» (ֆրանսերեն). Ֆրանսիայի Ազգային ժողով. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.