Նիկոլ Աղբալյան փողոց (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլ Աղբալյան
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Կենտրոն վարչական շրջան
ՍկիզբԵՊՀ
ԱվարտՍայաթ-Նովայի պողոտա

Նիկոլ Աղբալյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասում։ Անվանումն ստացել է հասարակական-քաղաքական գործիչ, գրականագետ, մանկավարժ, Հայաստանի առաջին հանրապետության կրթության նախարար Նիկոլ Աղբալյանի պատվին։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսվում է Երևանի պետական համալսարանի մոտակայքից, ձգվում դեպի հարավ-արևմուտք՝ հասնելով Սայաթ-Նովայի պողոտայի վերջնամասին (թիվ 35 շենքի մոտ)։ Գտնվում է Ալեք Մանուկյան և Մանուկ Աբեղյան փողոցների միջև[1]։

Նախկինում կոչվել է Այգեստանի 1-ին փողոց։ Ներկայիս անվանումն ստացել է Երևանի ավագանու 2022 թվականի մարտի 15-ի որոշմամբ, որով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասի մի շարք փողոցներ անվանակոչվել են մեծանուն համալսարանականների անուններով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջ 373, Երևան քաղաքի փողոցների անվանումները
  2. «Երևանի Այգեստանի 8 փողոցներ նոր անուններ կունենան՝ Մանուկ Աբեղյան, Նիկոլ Աղբալյան, Սերգեյ Մերգելյան, Գևորգ Ջահուկյան». news.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 29-ին.