Նիկոլա Հյուզի և Ֆիոնա Բոունի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլա Հյուզի և Ֆիոնա Բոունի սպանություն
Սպանության ձևսպանություն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ամսաթիվսեպտեմբերի 18, 2012
Սպանվածներ2

Ոստիկանության աշխատակիցներ Նիկոլա Հյուզը և Ֆիոնա Բոունը սպանվել են 2012 թվականի սեպտեմբերի 18-ին Մանչեստրի (Անգլիա) արվարձանում՝ Դեյլ Կրեգանի կողմից, որը մինչ այդ սպանել էր Մարկ Շորթին և նրա հորը՝ Դևիդին (սպանությունը տեղի է ունեցել նույն թվականի օգոստոսի 10-ին)[1]։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանցագործությունը տեղի է ունեցել Մանչեստր Հաթերսլիի արվարձանում։ Մոտ 10:30-ի սահմաններում ոստիկանություն է զանգահարել անհայտ մի տղամարդ և հայտնել կողոպուտի մասին՝ նշելով հասցեն։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանության երկու աշխատակիցներ՝ Ֆիոնա Բոնը (32 տարեկան) և Նիկոլա Հյուզը (26 տարեկան)։ Առաջինը ոստիկանությունում աշխատել է 5 տարի, իսկ երկրորդը՝ 3 տարի։

Ոստիկանները մոտեցել են անհրաժեշտ տան դռանը։ Նրանց ընդառաջել է տղամարդը և գնդակահարել երկու ոստիկաններին։ Կատարվել է առնվազն 10 կրակոց և նռնակի պայթյուն։ Մարդասպանն օգտագործել է կիսաավտոմատ զենք և ձեռքի նռնակ[2]։

Սպանությունն աննախադեպ է դարձել բրիտանական ոստիկանության պատմության մեջ։ Հյուզը և Բոունը զինված չեն եղել (բրիտանացի ոստիկանները, որպես կանոն, իրենց հետ հրազեն չեն կրում)։ Հասարակության մեջ բարձրացել է ոստիկանների զինաթափության ճշտության հարցը։ Այնուամենայնիվ, հարցումների համաձայն՝ ոստիկանների մեծ մասը (82 %) դեմ է պարտադիր զենք կրելուն։ Մանչեստրյան շրջանի ոստիկանության պետ սըր Փիթեր Ֆեյխին այսպես է մեկնաբանել իրավիճակը․

Aquote1.png Մենք ջերմորեն հավատում ենք ոստիկանության բրիտանական գործելաոճին, որի դեպքում նրա աշխատակիցները զենք չեն կրում։ Ցավոք, մենք Ամերիկայի և այլ երկրների օրինակով տեսնում ենք, որ ոստիկանական ատրճանակի առկայությունը չի նշանակում, որ նրան չեն գնդակահարելու[3]։ Aquote2.png

2013 թվականին Դեյլ Կրեգանը մեղավոր էր ճանաչվել Մարկ Շորթի, Դևիդ Շորթի, Նիկոլա Հյուզի և Ֆիոնա Բոունի սպանության մեջ և դատապարտվել ցմահ ազատազրկման[4]։

Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Ֆիոնա Բոունի գերեզմանը

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]