Նիկոլայ Տրուսևիչ
Նիկոլայ Տրուսևիչ ռուս.՝ Николай Александрович Трусевич | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 22, 1909[1] | |||||||||||
Ծննդավայր | Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն | |||||||||||
Մահվան ամսաթիվ | փետրվարի 24, 1943 (33 տարեկան) | |||||||||||
Մահվան վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||
Հասակ | 177 սանտիմետր | |||||||||||
Քաշ | 65 կիլոգրամ | |||||||||||
Դիրք | դարպասապահ | |||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Նիկոլայ Ալեքսանդրովիչ Տրուսևիչ (ռուս.՝ Николай Александрович Трусевич, նոյեմբերի 22, 1909[1], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 24, 1943, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ֆուտբոլիստ, դարպասապահ[2], հանդես է եկել Օդեսայի «Պիշչևիկ» և «Դինամո», ավելի ուշ՝ Կիևի «Դինամո» ակումբներում։
Մասնակցել է օկուպացված Կիևում 1942 թվականին (հունիսի 7-ից մինչև օգոստոսի 16-ը) անցկացված խաղերին Կիևի «Դինամո» և «Լոկոմոտիվ» ակումբների խաղացողներից հավաքված «Ստարտ» թիմի կազմում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ԽՍՀՄ առաջնություններում Նիկոլայ Տրուսևիչը մասնակցել է 65 հանդիպման, 1941 թվականին՝ 8 խաղի։ Երկու անգամ դարձել է ԽՍՀՄ առաջնության մրցանակակիր (1936 թվականի գարուն, 1937)։ 1936 թվականին մասնակցել է Թուրքիայի ակումբների հավաքականի դեմ հետ հաղթական խաղին, 1935 թվականին՝ Ուկրաինայի հավաքականի հաղթական խաղին ընդդեմ «Ռեդ Սթարի» (Փարիզ, Ֆրանսիա), 1937 թվականին՝ Բասկոնիայի հավաքականի դեմ խաղին։ 1935 թվականին «Ուկրաինայի տարվա ֆուտբոլիստ» հարցման արդյունքներով զբաղեցրել է երրորդ տեղը։
Նիկոլայ Տրուսևիչը գնդակահարվել է 1943 թվականի փետրվարի 24-ին Սիրեցի համակենտրոնացման ճամբարում «Դինամոյի» այլ ֆուտբոլիստների՝ Իվան Կուզմենկոյի և Ալեքսեյ Կլիմենկոյի հետ[3]։
Ընդգրկվել է 20-րդ դարի Օդեսայի լավագույն ֆուտբոլիստների թվում։
Ի հիշատակ Նիկոլայ Տրուսևիչի՝ 1966 թվականից ամեն տարի անցկացվում է Օդեսայի մարզային գավաթի խաղարկությունը։
Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պ. Սևերով, Ն. Խալեմսկի. «Վերջին մենամարտը» (ռուս.՝ «Последний поединок», 1959) - Նիկոլայ Ռուսևիչ։
Կինեմատոգրաֆում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երրորդ խաղակես (ֆիլմ, 1962) - դերակատար՝ Գենադի Յուխտին
- Մրցախաղ (ֆիլմ, 2012) - դերակատար՝ Սերգեյ Բեզռուկով
Տես. նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Նիկոլայ Տրուսևիչի էջը footballfacts.ru կայքում
- ↑ Георгій Кузьмін. «Матч смерті» котрого не було. — «Киевские ведомости», 13.08.2007
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նիկոլայ Տրուսևիչի էջը «Junik.lv» կայքում Archived 2020-08-03 at the Wayback Machine.
|