Նիկոլայ Վելիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Վելիկով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Николай Матвеевич Великов
Մասնագիտացում՝գեղասահորդ և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 6, 1945(1945-06-06) (78 տարեկան)
Ծննդավայր՝Ներեխտա, Կոստրոմայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Նիկոլայ Վելիկով ({{lang-ru|Николай Матвеевич Великов, հունիսի 6, 1945(1945-06-06), Ներեխտա, Կոստրոմայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), գեղասահքի մարզիչ։ Նախկինում` խորհրդային գեղասահորդ, հանդես է եկել զուգապարով Լյուդմիլա Սինիցինայի (Վելիկովա) հետ։ ԽՍՀՄ սպորտի վարպետ։

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Վելիկովը չմուշկներով սկսել է սահել տասնհինգ տարեկանից, երբ նայել է «Серенада солнечной долины» ֆիլմը, որտեղ նկարահանվել է օլիմպիական եռակի չեմպիոն Սոնյա Հենին[1]։ Զույգ կազմելով Լյուդմիլա Սինիցինայի հետ` նա դարձել է սպորտի վարպետ։ Զույգը կանոնավոր կերպով մտավ ԽՍՀՄ-ի առաջին տասնյակ։ Նրանց լավագույն արդյունքը ԽՍՀՄ չեմպիոնատում հինգերորդ տեղն էր, իսկ միջազգային մրցաշարերում հանդես չեն եկել։ Ավելի ուշ բժշկական ցուցումներով Նիկոլայ Վելիկովն ավարտեց իր կարիերան և դարձավ նախկին զուգընկերուհու և կնոջ մարզիչը, ով զույգ կազմեց Անատոլի Եվդոկիմովի հետ։ Նրանց լավագույն արդյունքը 1972 թվականին ԽՍՀՄ գավաթի առաջնությունում երրորդ տեղն էր, իսկ 1973 թվականին ՌԽՖՍՀ առաջնությունում` երրորդ տեղը։ Կարիերայի ավարտից հետո Լյուդմիլա Վելիկովան, ինչպես և ամուսինը, սկսել է զբաղվել մարզչական գործունեությամբ[2]։

Մարզչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի ավարտից մի քանի տարի հետո Վելիկովները միջազգային ասպարեզ դուրս եկան որպես մարզիչներ։ Վելիկովների առաջին մարզչական հաջողությունը Մարինա Պապլավսկայա և Ալեքսեյ Պոգոդին զույգն էր, ովքեր պատանիների կարգում ԽՍՀՄ առաջնությունում դարձան հաղթողներ։ Միջազգային մրցաշարերում մեդալներ նվաճած առաջին զույգը Նելլի Չերվոտկինա և Վիկտոր Տեսլյա զույգն էր[1]։ Ընդհանուր հաշվով նրանց սաները պատանիների կարգում աշխարհի չեմպիոն են դարձել յոթ անգամ (Նատալյա Կրեստյանինա և Ալեքսեյ Տորչինսկի` երեք անգամ, Մարիա Պետրովա և Անտոն Սիխառուլիձե` կրկնակի, Նատալյա Շեստակովա և Պավել Լեբեդև, Մարիա Մուխորտովա և Մաքսիմ Տրանկով) և մեծահասակների կարգում` երկու անգամ (1994 թվականին` Շիշկովա-Նաումով[3] և 2000 թվականին` Պետրովա-Տիխոնով զույգերը[4]): Նիկոլայ Մատվեևիչը գերադասում է աշխատել պատանիների հետ[1]։ Շարունակում է զբաղվել մարզչական գործոունեությամբ։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Վելիկովը գրեթե քառասուն տարի ամուսնացած է իր նախկին զուգընկերուհու`Լյուդմիլա Սինիցինայի (Վելիկովա) հետ։ Նրանք ունեն աղջիկ և երեք թոռ։ Թոռները նույնպես զբաղվում են գեղասահքով[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և առողջապահության պետական համալսարան։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ սպորտի վարպետ
  • Ռուսաստանի վաստակավոր մարզիչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Николай Великов: «Сильна партнерша — сильна пара»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
  2. Опечатка по Фрейду
  3. «Профиль пары Шишкова—Наумов на pairsonice.net». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
  4. М.Петрова и А.Тихонов(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]