Լյուդմիլա Վելիկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուդմիլա Վելիկովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝ռուս.՝ Людмила Георгиевна Синицина
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Людмила Георгиевна Великова
Մասնագիտացում՝գեղասահորդուհի և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 4, 1947(1947-11-04) (76 տարեկան)
Ծննդավայր՝Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Լյուդմիլա Գեորգիևնա Վելիկովա (ռուս.՝ Людмила Георгиевна Великова, օրիորդական ազգանունը՝ Սինիցինա, նոյեմբերի 4, 1947(1947-11-04), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), գեղասահքի մարզիչ։ Ռուսաստանի վաստակավոր մարզիչ։ Նախկինում` խորհրդային գեղասահորդուհի, հանդես է եկել զուգասահքով Նիկոլայ Վելիկովի և Անատոլի Եվդոկիմովի հետ։ ԽՍՀՄ սպորտի վարպետ։

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգասահքում հանդես գալով Նիկոլայ Վելիկովի հետ` դարձել է ԽՍՀՄ սպորտի վարպետ։ Զույգը պարբերաբար հայտնվում էր ԽՍՀՄ-ի լավագույն տասնյակում։ Վելիկովների լավագույն արդյունքը ԽՍՀՄ չեմպիոնատում հինգերորդ տեղն էր, իսկ միջազգային մրցաշարերում հանդես չեն եկել։ Ավելի ուշ բժշկական ցուցումներով Նիկոլայ Վելիկովն ավարտեց իր կարիերան, իսկ Լյուդմիլան պարեց` զույգ կազմելով Անատոլի Եվդոկիմովի հետ։ Նրանց մարզիչն էր Նիկոլայ Վելիկովը։ Նրանց լավագույն արդյունքը 1972 թվականին ԽՍՀՄ գավաթի առաջնությունում երրորդ տեղն էր, իսկ 1973 թվականին ՌԽՖՍՀ առաջնությունում` երրորդ տեղը։ Կարիերայի ավարտից հետո, ինչպես և ամուսինը, սկսել է զբաղվել մարզչական գործունեությամբ։

Մարզչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի ավարտից մի քանի տարի հետո Վելիկովները միջազգային ասպարեզ դուրս եկան որպես մարզիչներ։ Վելիկովների առաջին մարզչական հաջողությունը Մարինա Պապլավսկայա և Ալեքսեյ Պոգոդին զույգն էր, ովքեր պատանիների կարգում ԽՍՀՄ առաջնությունում դարձան հաղթողներ։ Միջազգային մրցաշարերում մեդալներ նվաճած առաջին զույգը Նելլի Չերվոտկինա և Վիկտոր Տեսլյա զույգն էր[1]։ Ընդհանուր հաշվով նրանց սաները պատանիների կարգում աշխարհի չեմպիոն են դարձել յոթ անգամ (Նատալյա Կրեստյանինա և Ալեքսեյ Տորչինսկի` երեք անգամ, Մարիա Պետրովա և Անտոն Սիխառուլիձե` կրկնակի, Նատալյա Շեստակովա և Պավել Լեբեդև, Մարիա Մուխորտովա և Մաքսիմ Տրանկով) և մեծահասակների կարգում` երկու անգամ (1994 թվականին` Շիշկովա-Նաումով[2], 2000 թվականին` Պետրովա-Տիխոնով զույգերը[3]):

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին ավարտել է Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան ֆիզկուլտուրայի, սպորտի և առողջության պետական ինստիտուտը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է նախկին զուգընկերոջ և մարզիչ Նիկոլայ Վելիկովի հետ։ Նրանք ունեն աղջիկ և երեք թոռ։ Թոռները նույնպես զբաղվում են գեղասահքով[1]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ սպորտի վարպետ
  • Ռուսաստանի վաստակավոր մարզիչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Николай Великов: «Сильна партнёрша — сильна пара»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  2. «Профиль пары Шишкова—Наумов на pairsonice.net». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  3. М.Петрова и А.Тихонов(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]