Նիկոլայ Ռեպին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Ռեպին
Ծնվել էհոկտեմբերի 25, 1932(1932-10-25) (91 տարեկան)
ԾննդավայրBanishchi, Լգովսկի շրջան, Central Black Earth Oblast, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Նիկոլայ Նիկիտովիչ Ռեպին (ռուս.՝ Николай Никитович Репин, հոկտեմբերի 25, 1932(1932-10-25), Banishchi, Լգովսկի շրջան, Central Black Earth Oblast, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղանկարիչ, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության (մինչև 1992 թվականը՝ ՌՍՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն) անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Ռեպինը ծնվել է 1932 թվականի հոկտեմբերի 25-ին Կուրսկի մարզի Բանիշչի գյուղում։ 1952 թվականին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Լենինգրադ և ընդունվել Լենինգրադի նկարչական-մանկավարժական ուսումնարան։ Սովորել է Լև Օրեխովի մոտ[2]։ 1958 թվականին ընդունվել է Ի. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետի առաջին կուրս, սովորել Անդրեյ Միլնիկովի, Միխայիլ Կոպեյկինի, Վիտալի Վալցևի մոտ։ 1964 թվականին ավարտել է ինստիտուտը Անդրեյ Միլնիկովի արվեստանոցում՝ ստանալով գեղանկարչի և մանկավարժի որակավորում։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Հյուսիսային ֆակտորիա» (ռուս.՝ «Северная фактория») ժանրային նկարը[3]։ Նույն թվականին դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։

Ինստիտուտն ավարտելուց հետո Նիկոլայ Ռեպինը 1964-1967 թվականին շարունակել է պարապմունքները Գեղարվեստի ակադեմիայի ստեղծագործական արվեստանոցում՝ Անդրեյ Միլնիկովի մոտ։ Ցուցահանդեսների մասնակցել է 1964 թվականից՝ ներկայացնելով իր աշխատանքները Լենինգրադի գեղանկարչական արվեստի առաջատար ներկայացուցիչների ստեղծագործությունների հետ միասին։ 1971 թվականին դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ, ինչպես նաև ստացել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի պրոֆեսորի կոչում։ 2003 թվականին արժանացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարչի պատվավոր կոչման։ Պետրովյան գիտությունների ու արվեստի ակադեմիայի լիիրավ անդամ է։ Նիկոլայ Ռեպինի անհատական ցուցահանդեսներն անցկացվել են Լենինգրադում (1984, 1989) և Սանկտ Պետերբուրգում (1994)։

Նիկոլայ Ռեպինի նկարներից են՝ «Բասկետբոլիստուհիներ» (ռուս.՝ «Баскетболистки»[4], 1975), «Նկարիչ Ն. Անդրեցովի դիմանկարը» (ռուս.՝ «Портрет художника Н. И. Андрецова», 1981), «Լուղարկորդները» (ռուս.՝ «Сплавщики», 1983), «Շրջափակում» (ռուս.՝ «Блокада»), «Խաղաղ առավոտ» (ռուս.՝ «Мирное утро», երկուսն էլ՝ 1985), «Երեկոն Ակադեմիչկայում» (ռուս.՝ «Вечер на Академичке»[5], 1987), «Ազատագրում» (ռուս.՝ «Освобождение», 1991), «Հին Լադոգա» (ռուս.՝ «Старая Ладога», 1994), «Փետրվար» (ռուս.՝ «Февраль»[6], 1995), «С Победой!»[7] (1995), «Պուշկինը Միխայլովսկոեում» ռուս.՝ «Пушкин в Михайловском»[8], 1998), «Հին Լադոգայի բերջը» (ռուս.՝ «Староладожская крепость»[9], 2000) և այլն։

Նիկոլայ Ռեպինի աշխատանքները պահվում են Ռուսական պետական թանգարանում, Ռուսաստանի, Գերմանիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի, Չինաստանի, ԱՄՆ և այլ երկրների թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.110.
  2. Островская Г. А. Пейзаж в творчестве Н. Н. Репина.//Петербургские искусствоведческие тетради. Вып. 22. СПб, 2011. С. 15.
  3. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.93.
  4. Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.23.
  5. Академическая дача. Каталог выставки. — Санкт-Петербург: Санкт-Петербургский Союз художников, 2009. — с.30.
  6. Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт — Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт — Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — с.296.
  7. Художники Петровской Академии наук и искусств. — Санкт-Петербург: ИПП «Ладога», 2008. — с.151.
  8. Художники — городу. Выставка к 70-летию Санкт-Петербургского Союза художников. Каталог. — Санкт-Петербург: Петрополь, 2003. — с. 67.
  9. Художники Петровской Академии наук и искусств. — Санкт-Петербург: ИПП «Ладога», 2008. — с. 150.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.23.
  • Справочник членов Союза художников СССР. Том 2. — М: Советский художник, 1979. — с.18.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.110.
  • Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт — Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт — Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — с.296.
  • Художники — городу. Выставка к 70-летию Санкт-Петербургского Союза художников. Каталог. — Санкт-Петербург: Петрополь, 2003. — с.67.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.398. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.93.
  • Художники Петровской Академии наук и искусств. — Санкт-Петербург: ИПП «Ладога», 2008. — с.150-151.
  • Академическая дача. Каталог выставки. — Санкт-Петербург: Санкт-Петербургский Союз художников, 2009. — с.4, 30.
  • Островская Г. А. Пейзаж в творчестве Н. Н. Репина.//Петербургские искусствоведческие тетради. Вып. 22. СПб, 2011. С. 15—19.