Նիկոլայ Եսալով
Նիկոլայ Եսալով | |
---|---|
Ծնվել է | մայիսի 22, 1922 |
Ծննդավայր | Գոգոլևկա, Մոնաստիրշչինսկի շրջան |
Վախճանվել է | 2000[1] |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Նիկոլայ Եսալով (ռուս.՝ Есалов, Николай Стефанович, մայիսի 22, 1922, Գոգոլևկա, Մոնաստիրշչինսկի շրջան - 2000[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային նկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1922 թվականի մայիսի 2-ին, Սմոլյենսկի նահանգի Գոգոևկա գյուղում, գյուղացու ընտանիքում։ 1941 թվականին ավարտել է ռազմա-ինժեներական ուսումնարանը։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, մարտնչել է Հյուսիսային Կովկասում, Բրյանսկում, Բելառուսի ճակատներում։ Նա ծանր վիրավորվել է։ Զորացրվել է հաշմանդամության պատճառով։
1944-1950 թվականներին սովորել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի նկարչության բաժնում։ Պարապել է Վլադիմիր Գորբի, Պյոտր Իվանոսկու և Ռուդոլֆ Ֆրենցի մոտ։ Ինստիտուտն ավարտել է գեղանկարչի որակավորմամբ` ռազմական նկարչության արվեստանոցում։ Դիպոմային աշխատանքը եղել է «Սկաուտներ» կտավը[3].
1950-1954 թվականներին, ինստիտուտը ավարտելուց հետո դասավանդել է Կազանի արվեստի դպրոցում։ 1948 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Նա նկարել է դիմանկարներ, բնանկարներ, թեմատիկ կոմպոզիցիաներ։
Մահացել է 2000 թվականին, Սանկտ Պետերբուրգում։
Նիկոլայ Եսալովի աշխատանքները գտնվում են Ռուսաստանի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կարմիր բանակի մուտքը դեպի Կազան»,
- «Պրեսնիի կանայք կասեցնում են կազակներին 1905 թվականին» (1955 թվական),
- «Ամառային այգին աշնանը» (1957 թվական),
- «Եղյամը»[4] (1958 թվական),
- «Աղջկա դիմանկարը»[5] (1960 թվական),
- «Հովիվ Պ. Բոմբորդիրովի դիմանկարը»[6] (1961 թվական),
- «Օլգայի դիմանկարը»[7] (1970 թվական),
- «Հանկո կղզու պաշտպանության վետերան Գ. Պավլովի դիմանկարը»[8] (1975 թվական),
- «Վետերանի դիմանկարը»[9] (1981 թվական),
- «Ի. Պոժիտկովայայի դիմանկարը»[10] (1983 թվական) և այն։
Մրցանակներ[11]
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մեդալ՝ մարտական վաստակի համար»,
- «Կովկասի պաշտպանության համար» մեդալ,
- Մեդալ «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Artnet — 1998.
- ↑ Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С. 43.
- ↑ Юбилейный справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — СПб.: Первоцвет, 2007. — С. 62.
- ↑ 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С. 11.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1963. — С. 10.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1964. — С. 17.
- ↑ Весенняя выставка произведений ленинградских художников 1971 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1972. — С. 9.
- ↑ Портрет современника. Пятая выставка ленинградских художников 1976 года|Портрет современника. Пятая выставка произведений ленинградских художников 1976 года: Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С. 9.
- ↑ 40 лет Великой победы. Выставка произведений художников — ветеранов Великой Отечественной войны: Каталог. — Л.: Художник РСФСР, 1990. — С. 9.
- ↑ Подвигу Ленинграда посвящается: Выставка произведений ленинградских художников, посвящённая 40-летию полного освобождения Ленинграда от вражеской блокады. — Л.: Художник РСФСР, 1989. — С. 10.
- ↑ Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. — М.: СХ России, 2000. — С. 105.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Художники народов СССР: Биобиблиографический словарь. — М.: Искусство, 1973. — Т. 4, Кн. 1. — С. 58.
- Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
- Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — СПб.: НП-Принт, 2007. — С. 400, 403. — ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Конова Л. С. Есалов Николай Стефанович // Страницы памяти. Справочно-биографический сборник. 1941—1945. Художники Санкт Петербургского (Ленинградского) Союза художников — ветераны Великой Отечественной войны. — СПб.: Петрополис, 2014. — Кн. 1. — С. 368—369.
- Մայիսի 22 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- 2000 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Ռեպինի անվան ինստիտուտի շրջանավարտներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Խորհրդային նկարիչներ