Նիկոլայ Դիմիտրով
Քաղաքացիությունը | Բուլղարիա | ||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 15, 1987[1] (37 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Ռուսե, Բուլղարիա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 175 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 76 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Նիկոլայ Էմիլով Դիմիտրով (բուլղար․՝ Николай Емилов Димитров, հոկտեմբերի 15, 1987[1], Ռուսե, Բուլղարիա), բուլղարացի նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է եկել Բուլղարիայի ազգային հավաքականում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Դիմիտրովը ծնվել է Ռուսե քաղաքում։ Ֆուտբոլ սկսել է պարապել «Լևսկի» (Սոֆիա) ակումբի երիտասարդական ակադեմիայում։ 2004/05 մրցաշրջանում նա ակումբի հետ նվաճել է չեմպիոնական առաջին տիտղոսը՝ փոխարինման դուրս գալով յոթ խաղում։ Նորամուտը նշել է 2004 թվականի օգոստոսի 6-ին Սոֆիայի «Սլավիա» դեմ հաղթական խաղում՝ 89-րդ րոպեին փոխարինելով Էմիլ Անգելովին[2]։ 2006 և 2007 թվականներին դարձել է Բուլղարիայի չեմպիոն։ 2007 թվականի Բուլղարիայի գավաթակիր է։
2010-2015 թվականներին հանդես է եկել Թուրքիայում՝ խաղալով «Քասըմփաշա», «Սամսունսփոր», «Բոլուսփոր», «Մանիսասփոր» ակումբներում[3]։
2015 թվականի հուլիսի 28-ին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է հունական «Քսանտի» ակումբ, որտեղ խաղացել է մեկ մրցաշրջան[3]։
2016 թվականի սեպտեմբերի 11-ին, կրկին ազատ գործակալի կարգավիճակով, տեղափոխվել է բուլղարական «Սլավիա» (Սոֆիա), որտեղ խաղացել է մի քանի ամիս[3]։
2016 թվականի դեկտեմբերին նա պայմանագիր է կնքել ռուսական «Ուրալի» հետ[4], որի կազմում անցկացրել է 82 խաղ և դարձել 8 գոլի հեղինակ։ 2020 թվականի ամռանը Դիմիտրովը հեռացել է «Ուրալից» և ավարտել ֆուտբոլիստի կարիերան[5]։
Կարիերա ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականում անցկացրել է 12 խաղ, դարձել 1 գոլի հեղինակ[3]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լևսկի
- Բուղարիայի չեմպիոն՝ 2005/06, 2006/07, 2008/09
- Բուղարիայի գավաթակիր՝ 2006/07
- Բուղարիայի սուպերգավաթակիր՝ 2006/07[3]
- Ուրալ
- Ռուսաստանի գավաթի եզրափակչի մասնակից՝ 2016/17
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Levski Sofia
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Nikolay Dimitrov - Player profile». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ ««Урал» подписал контракт с Николаем Димитровым». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Димитров расторг контракт с «Уралом» и завершил карьеру
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Դիմիտրով» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 15 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բուլղարիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բուլղարացի ֆուտբոլիստներ
- Բուլղարիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ուրալի ֆուտբոլիստներ