Նիկոլայ Ավխիմովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Ավխիմովիչ
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Q51851770? և Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 14, 1907(1907-01-14)
Ծննդավայր Բարիսավ, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր սեպտեմբերի 12, 1996(1996-09-12) (89 տարեկանում)
Վախճանի վայր Մինսկ, Բելառուս
Քաղաքացիություն Flag of Belarus (1995–2012).svg Բելառուս
 
Պարգևներ

Կարմիր դրոշի շքանշան, Լենինի շքանշան, «Պատվո նշան» շքանշան, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Նիկոլայ Ավխիմովիչ (բելառուս․՝ Мікалай Яфрэмавіч Аўхімовіч, հունվարի 14, 1907(1907-01-14), Բարիսավ, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 12, 1996(1996-09-12), Մինսկ, Բելառուս[1]), բելառուս խորհրդային պետական, կուսակցական գործիչ: Հայրենական մեծ պատերազմի տարիներին Բելառուսում պարտիզանական շարժման կազմակերպիչներից, Բելառուսական ԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ (1956-1959):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականին Սմոլենսկ քաղաքում եղել է ռազմական ավտոսանիտարական № 16 ջոկատում վարորդի օգնական, 1922-1923 թվականներին՝ Մինսկում և Գոմելում ռազմական բեռնատար № 7 ավտոջոկատում վարորդի օգնական, 1923-1924 թվականներին՝ Բորիսովում փոստային-հեռագրատան գրասենյակում աշակերտ, 1924-1926 թվականներին՝ Բորիսովի Լյուքսենբուրգի անվան փայտասղոցման գործարանում սևագործ բանվոր, 1926-1930 թվականներին՝ ագրոարդյունաբերության բաժնի, վարիչ, Լեպելի շրջանի կոմերիտության քարտուղար, Լեպելի շրջգործկոմի քարտուղար, շրջանային արհմիության բյուրոյի լիազոր ներկայացուցիչ: 1933 թվականին ավարտում է Մինսկի Լենինի անվան գյուղատնտեսական բարձրագույն կոմունիստական դպրոցը:

1933-1935 թվականներին եղել է Մինսկի մարզի Պուխովիչի շրջանի ՄՏՍ-ի քաղաքական բաժանմունքի պետի տեղակալ, 1935-1938 թվականներին՝ Մինսկի մարզի Կոպիլի շրջանի ՄՏՍ-ի տնօրենի տեղակալ, 1938-1939 թվականներին՝ Բելառուսի ԿԿ(բ) Կոպիլի շրջանային կոմիտեի քարտուղար, առաջին քարտուղար, 1939-1940 թվականներին՝ Բելառուսի ԿԿ(բ) Ավգուստովի շրջանային կոմիտեի քարտուղար, առաջին քարտուղար, 1940-1947 թվականներին՝ Բելառուսի ԿԿ(բ) Կենտրոնական կոմիտեում կադրերի գծով քարտուղար:

1948 թվականին ավարտում է ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի կուսակցական բարձրագույն դպրոցը: 1948-1951 եղել է Բելառուսի ԿԿ Գոմելի մարզային կոմիտեի առաջին քարտուղար, 1951-1953 թվականներին՝ Գրոդնոյի մարզային կոմիտեի առաջին քարտուղար, 1953-1956 Բելառուսի ԿԿ Կենտրոնական կոմիտեի երկրորդ քարտուղար, 1956-1959 թվականներին՝ Բելառուսական ԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ, 1959-1961 թվականներին՝ Բելառուսական ԽՍՀ հացամթերքի նախարար, 1961-1974 թվականներին՝ Բելառուսական ԽՍՀ սոցիալական ապահովման նախարար:

1974 թվականից եղել է միութենական կարգի անհատական թոշակառու: 1974-1991 թվականներին՝ Բելառուսական ԿԿ Կենտրոնական կոմիտեի Կոմունիստական կուսակցության պատմության ինստիտուտի աշխատակից:

1956-1961 թվականներին՝ ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի անդամ: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 2-5-րդ գումարման պատգամավոր է եղել:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Государственная власть СССР. Высшие органы власти и управления и их руководители. 1923—1991 гг. Историко-биографический справочник./Сост. В. И. Ивкин. Москва, 1999. — ISBN 5-8243-0014-3
  • Памяць: Гіст.-дакум. хроніка г. Барысава і Барысаўскага р-на / Рэдкал. Г. П. Пашкоў (гал. рэд.) [і інш.]. — Мн., 1997. — С. 706-707. — ISBN 985-11-0077-3.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Великая отечественная война советского народа (В контексте Второй мировой войны) / Под ред. А. А. Ковалени и Н. С. Сташкевича. — Мн.: Издательский центр БГУ, 2004. — С. 259.