Նիկոլայ Ալբոկրինով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Ալբոկրինով
նոյեմբերի 28, 1887(1887-11-28) - 1920
ԾննդավայրՍարատով, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՏոմսկ, Խորհրդային Ռուսաստան
Կոչումփոխգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
ԿրթությունԱլեքսանդրովյան ռազմական ուսումնարան
Պարգևներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան

Նիկոլայ Ալբոկրինով (ռուս.՝ Николай Петрович Альбокринов, նոյեմբերի 28, 1887(1887-11-28), Սարատով, Ռուսական կայսրություն - 1920, Տոմսկ, Խորհրդային Ռուսաստան), ռուս զորապետ, գեներալ-մայոր, Սիբիրում և Պովոլժիեում Սպիտակ շարժման մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Ալբոկրինովը ծնվել է 1887 թվականին Սարատովում (այլ տվյալներով 1885 թվականին)։ Ռազմական ծառայության է անցել 1905 թվականին։ 1909 թվականին եղել է գրենադերների պորուչիկ[1]։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մարտնչել է 3-րդ գրենադերական Պերնևյան գնդում (կապիտան)։ 1915 թվականի մայիսից գումարտակի հրամանատար, պատերազմը սկսել է շտաբս-կապիտանի կոչումով, ավարտել փոխգնդապետով[2]։ Բոլշևիկների կողմից երկրում իշխանությունը գրավելուց հետո զորակոչվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ, բայց հետագայում անցել է սպիտակների կողմը։ 1918 թվականի օգոստոսից մինչև 1919 թվականի հունվարի 3-ը եղել է Վոտկինսկի շրջանի Սահմանադիր ժողովի կոմիտեի Ժողովրդական բանակի հրամանատար։

1919 թվականի հունվարի 11-ից մինչև մայիսի 9-ը ծառայել է ադմիրալ Կոլչակի բանակում, Վոտկինսկի հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 1919 թվականի հուլիսի 22-ին ստացել է գեներալ-մայորի կոչում։

1920 թվականի հունվարին կարմիրբանակայինների կողմից գերի է վերցվել Կրասնոյարսկում (այլ տվյալներով գերի է հանձնվել կամավոր)։ № 51 էշելոնի կազմում անցել է 5-րդ բանակի շտաբի տրամադրության տակ և 1920 թվականի հունվարին ուղարկվել Օմսկի օկրուգային զինկոմիսարիատ։ 1920 թվականին Տոմսկում ձերբակալվել է և դատապարտվել գնդակահարության։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1916 թվականի սեպտեմբերի 27-ին պարգևատրվել է Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով։
  • Պարգևատրվել է նաև Ռուսական կայսրության այլ շքանշաններով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Волков Е. В., Егоров Н. Д., Купцов И. В. Белые генералы Восточного фронта Гражданской войны։ Биографический справочник. - М.։ Русский путь, 2003. - 240 с. ISBN 5-85887-169-0.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Альбокринов Николай Петрович». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  2. «3-й гренадерский Перновский Короля Фридриха-Вильгельма IV полк». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]