Jump to content

Նիկիտա Այլամազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկիտա Այլամազյան
Ծնվել էհունվարի 6, 1903(1903-01-06)[1]
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 20, 1984(1984-12-20)[1] (81 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1933)
Մասնագիտությունմանկաբարձ և գինեկոլոգ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1962) և պրոֆեսոր (1963)

Նիկիտա Միքայելի Այլամազյան (հունվարի 6, 1903(1903-01-06)[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 20, 1984(1984-12-20)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկաբարձ, գինեկոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1963

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1945-1947 թվականներին եղել է ՀԽԱՀ կուրորտային վարչության պետ, 1951-1962 թվականներին՝ Երևանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, 1962-1980 թվականներին՝ ԵԲԿԻ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, 1980-1982 թվականներին՝ մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի կազմմեթոդական բաժնի վարիչ[2]։

Աշխատանքները վերաբերում են կանանց սեռական օրգանների քաղցկեղի և նախաքաղցկեղային վիճակի ախտորոշման և բուժման հարցերին։

  • Ինչ է հարկավոր կնոջն իմանալ արգանդի և կրծքագեղձի քաղցկեղի (рак) մասին։ Հայկական ԽՍՀ առողջապահության մինիստրության ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի Երևան, Ա. հ., 1948:
  • Ինչ պետք է գիտենալ քաղցկեղի (ռակի) մասին։ Երևան, Ա. հ., 1948 (համահեղինակ)։
  • Կնոջ սեռական օրգանների քաղցկեղի վաղ դիագնոստիկան։ ՀԽՍՀ առողջապահության մինիստրության ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ, Երևան, Հայպետհրատ, 1948 (համահեղինակ)։
  • Քաղցկեղը (ռակ) և պայքար նրա դեմ։ Առողջապահության մինիստրություն ՀԽՍՀ, Երևան, Հայպետհրատ, 1949։
  • Արյան փոխներարկման հետևանքով առաջացած բարդությունները։ Առողջապահության մինիստրության երեխաների և մայրերի բուժ-պրոֆիլակտիկ վարչություն ՀԽՍՀ, Երևան, Ա. հ., 1974:
  • Թրոմբոէմբոլային բարդությունները մանկաբարձության մեջ։ ՀԽՍՀ Առողջապահության մինիստրության երեխաների և մայրերի բուժ-պրոֆիլակտիկ վարչություն, Երևան, Ա. հ., 1974:
  • Հղիության տոքսիկոզներ։ Ն. Մ. Այլամազյան, ՀԽՍՀ առողջապահության մինիստրության հանրապետական սանլուստուն, Երևան, «Հայաստան», 1985։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=2576
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.