Նիլ Ֆիլատովի հուշարձան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիլ Ֆիլատովի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՃարտարապետYevgeny Kutyrev?
Ստեղծում1960
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԽամովնիկի շրջան
Շինության ձևՔանդակ
Նյութբրոնզ և գրանիտ
Ներկա վիճակԿանգուն
 Statue of Nil Filatov (Moscow, Devichye Pole park) Վիքիպահեստում

Նիլ Ֆիլատովի հուշարձան (ռուս.՝ Памятник Нилу Филатову), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Տեղադրվել է 1960 թվականին Դևիչյե դաշտի պուրակում։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Վ. Ե. Ցիգալը, ճարտարապետներ Գ. Ի. Գավրիլովը, Ե. Ի. Կուտիրևը[1]։ Հուշարձանն ունի մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր Նիլ Ֆեոդորովիչ Ֆիլատովը (1847-1902) հայտնի է որպես ռուսական մանկաբուժության դպրոցի հիմնադիր։ Այդ իսկ պատճառով որոշվել է նրա հուշարձանը տեղադրել Դևիչյե դաշտի պուրակում, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտից ոչ հեռու։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1960 թվականի մայիսի 26-ին[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սև գրանիտից պատրաստված 2,5 մ բարձրությամբ պատվանդանի վրա տեղադրված է 3,5 մ բարձրությամբ բրոնզե քանդակը։ Ֆիլատովը պատկերված է աշխատելիս, իր մասնագիտության բոլոր պարագաներով։ Նա կանգնած է ամբողջ հասակով, իսկ ձախից, սեղմվելով նրա ձեռքին, նստած է մերկ փոքրիկ տղան։ Բժիշկը կարծես հենց նոր է ավարտել հիվանդ երեխայի զննումը և խոր մտածմունքի մեջ է։ Նրա դեմքը լուրջ է, հանգիստ և մի քիչ թախծոտ։ Հայացքն ուղղված է դեպի երեխան, սակայն, թվում է, անցնում է նրա կողքով[3]։

Հուշարձանի տեղադրման վայրն անհնար է դարձնում նրա դիտումը հեռվից։ Շրջակա ծառերի պատճառով դիտողը միշտ գտնվում է բավական մոտ, որպես կանոն, արձանի ճակատային կողմից։ Այս առանձնահատկությունը հաշվի է առել քանդակագործը։ Նա փորձել է լուծել Ֆիլատովի գլխի և դեմքի լավագույն ընկալման խնդիրը[3]։

Այս հուշարձանի ընդհանուր մարդասիրությունն արտացոլվում է նաև պատվանդանի մակագրությամբ. «Երեխաների ընկեր Նիլ Ֆեոդորովիչ Ֆիլատովին։ 1847-1902»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Кожевников Р. Ф. Памятники Филатову Н. Ф. // Скульптурные памятники Москвы. — М.: Московский Рабочий, 1983.
  2. Вестник Мэра и Правительства Москвы № 65 ноябрь 2011 (2189)(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 3,2 Воронов Н. В. Советская монументальная скульптура, 1960-1980. — М.: Искусство, 1984. — С. 152. — 221 с.