Նիժպոլիգրաֆ
Տեսակ | հրատարակչություն |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Նիժնի Նովգորոդ |
Փողոց | Վարվարսկայա փողոց (Նիժնի Նովգորոդ) (32) |
Հիմնադրված է | 1922 |
Պաշտոնական կայք |
Նիժպոլիգրաֆ (ռուս.՝ Нижполиграф), հրատարակչություն Նիժնի Նովգորոդում, տպագիր արտադրանքի առաջատար տարածաշրջանային արտադրող։
Շենքի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը կառուցվել է 1905 թվականին առևտրականներ Ռուկավիշնիկովների դինաստիայի միջոցներով։ Մոդեռն ոճի երկհարկանի շենքի նախագիծը մշակել է ճարտարապետ Պավել Դոմբրովսկին։ Շենքի ճակատին եղել է «Միխայիլ և Լյուբով Ռուկավիշնիկովների անվան ջանասերների տուն» մակագրությունը։ Տանը տեղավորվել են ավելի քան 200 մուրացկաններ, որոնք քրտնաջան աշխատանքի համար օրական ստացել են երկու անգամ սնունդ և գիշերակաց։
1960-ական թվականներին կառուցվել են երկու վերին հարկերը։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի եկամուտները կազմել են 184.6 միլիոն ռուբլի, ինչը 2006 թվականի համեմատ + 4% աճ ունի։ Ձեռնարկության արտադրությունը` ընդհանուր ծավալի 50%-ը գրքերի արտադրություն, այդ թվում` 12.5 միլիոն կոշտ գրքակազմ, 2.2 միլիոն փափուկ գրքակազմ և 5.8 միլիոն բրոշյուր։ Արտադրության ծավալների 49.8%-ը թերթեր են` 72 միլիոն ռուբլու համար տպագրվել է 70.5 միլիոն տպաքանակ[1]։
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին Նիժպոլիգրաֆում հյուրընկալեց «RESULT/ART» էլեկտրոնային երաժշտության և ժամանակակից արվեստի փառատոնը՝ DJ Food-ի մասնակցությամբ։
2017 թվականի հունիսի 3-ը «Նիժպոլիգրաֆը» դարձել է «Intervals» աուդիո-վիզուալ արվեստի առաջին փառատոնի անցկացման վայր, որի մասնակիցները ժամանել են Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից և եվրոպական քաղաքներից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Деловой Петербург «Нижполиграф» нарастил тиражи // Деловой Петербург ISSN 1606-1829 (Online) /Нижний Новгород/. — 08:55 05 февраля 2008.(չաշխատող հղում)