Նիդերլանդա-բելգիական հարաբերություններ
Նիդերլանդա-բելգիական հարաբերություններ | |
---|---|
Բելգիա | |
Նիդերլանդներ |
Նիդերլանդա-բելգիական հարաբերությունները երկկողմանի հարաբերություններն են Բելգիայի ու Նիդերլանդների միջև։ Այս երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1839 թվականին։ Երկրների պետական սահմանի երկարությունը կազմում է 478 կմ[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1815 թվականից մինչև 1830 թվականը Վիեննայի վեհաժողովի համաձայն Բելգիան Նիդերլանդների մաս է կազմել։ 1830 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ բելգիական հեղափոխությունը և այդ թվականին էլ, անկախություն ստանալով, Բելգիան դուրս եկավ Նիդերլանդների թագավորության կազմից։ Ներկա պահին Նիդերլանդները և Բելգիան պահպանում են ընկերական հարաբերություններ։ Երկու երկրներն էլ ՆԱՏՈ-ի, Եվրախորհուրդի և Բենիլյուքսի մաս են կազմում[2]։
Առևտուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիդերլանդները տեխնիկա, սարքավորումներ, քիմիկատներ, վառելիք և պարենամթերք են արտահանում Բելգիա։ Նիդերլանդների արտահանության 11.1% բաժին է հասնում Բելգիային։ Ապրանքների ներկրման առումով Բելգիան համարվում է Նիդերլանդների երրորդ մեծ առևտրական գործընկերը (8.2 %): Բելգիայի համար Նիդերլանդները ամենախոշոր գործընկերն է համարվում ապրանքների ներկրման հարցում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The World Factbook — Central Intelligence Agency». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Relations between the Netherlands and Belgium | International relations | Government.nl
- ↑ «The World Factbook — Central Intelligence Agency». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.