Jump to content

Նիդերլանդական Օրագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեսակթերթ
ԼեզուՀայերեն
Հիմնադրվել էմարտ 2012
ԵրկիրՆիդերլանդներ
Հաճախականությունէլեկտրոնային թերթ
Կայքnidoragir.com

Նիդերլանդական Օրագիր (հոլ.՝ Nederlandse Dagboek, անգլ.՝ Netherlands Daily), էլեկտրոնային թերթ, անկախ լրատվական աղբյուր։ Հիմնադրվել է 2012 թվականի մարտին, Նիդերլանդների Թագավորության Օսթբուրգ քաղաքում։ Լույս է տեսնում հիմնականում հայերեն (նաև անգլերեն, հոլանդերեն ու այլ եզուներով)։ Էլեկտրոնային թերթի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն է լրագրող, լուսանկարիչ ԽՍՀՄ և Հայաստանի ժուռնալիստների միության անդամ Hay Azian-ը: թերթի ուղղվածությունը տեղեկատվական, գրական, մշակութային, հասարակական և քաղաքական է։ Հիմնական նպատակն է նպաստել հայկական սփյուռքի համախմբմանն ու ամրապնդմանը, աճող սերնդի հայեցի դաստիարակմանը, գրական, հայրենասիրական հայացքների ձևավորմանը։ Թերթում տեղադրում է հիմնականում Հոլանդահայ կյանքին և մշակութային անցուդարձին վերաբերվող նյութեր։ Չի ֆինանսավորվում որևէ կառույցի կողմից[1][2]։

Թերթի հիմնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նիդերլանդական Օրագիրը» նախապես եղել է 2008 թվականին ստեղծված «Dear Angel» հոլանդահայ կազմակերպության մամուլի բաժինը, ապա 2012 թվականի մարտին վերանվանվել է որպես առանձին, անկախ լրատվական աղբյուր՝ «Նիդերլանդական Օրագիր» անվանմամբ[1]։

«Նիդերլանդական Օրագիրը» ունի 20-ից ավելի խորագրեր։ Ներկայացված է տարբեր սոցիալական ցանցերում։ Հիմնականից բացի ունի նաև հավելված՝ «Նիդերլանդական Օրագրի» գրական էջը։ Հավելվածում կարճ ժամանակում զետեղվել են հայ դասականների (Պ․ Սևակ, Հ․ Շիրազ, Ե․ Չարենց, Մ․ Մարգարյան, Ս․ Կապուտիկյան, Հ․ Սահյան և այլք) և ժամանակակից ստեղծագործողների ավելի քան 3000 գործեր։ Ժամանակակից շատ գրողների աշխատանքներ առաջին անգամ զետեղվել են էլեկտրոնային տարբերակով «Նիդերլանդական Օրագրի» էջերում։ «Նիդերլանդական Օրագիրը» ունի մի շարք նախագծեր, որի փորձնական նախագծերից է «Գրական չորեքշաբթի» էջը։ Էջի գրական աշխատանքների ակտիվ խորհրդատու-աջակիցն է բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ-տեսաբան Նաիրա Համբարձումյանը և Լեզվի տեսչության աշխատակից Երազիկ Գրիգորյանը, որոնց ստեղծագործություններից առաջին անգամ հրապարակվել են «Նիդերլանդական Օրագրում» («Սպիտակ տենդ», 2014, հեքիաթ-էսսե և այլն)։ Մյուս կարևոր էջը Հայ ազնվական տոհմերին (Ամատունիներ) նվիրված նախագիծն է, որի շրջանակներում ուսումնասիրվում և հրապարակվում են տարբեր հոդվածներ[1][2]։

Հետազոտական և հատուկ նախագծեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերթը հայտնի է նաև իր պատմահետազոտական հրապարակումներով։ Գլխավոր խմբագրի` Աշոտ Կնյազյան-Ամատունու հեղինակությամբ հրապարակվել է հոդվածաշար՝ նվիրված Հայ ազնվական Ամատունի տոհմին[3]։ Այն ներկայացնում է տոհմի պատմությունը, ծագումն ու մշակութային ժառանգությունը։ Հատկապես արժեքավոր են Սահակ վարդապետ Ամատունու, Նիկոդիմոս Ամատունու և Օշականի Ամատունիների մասին ուսումնասիրությունները, որոնցում ներկայացվել են նորահայտ փաստեր և լուսանկարներ։

Ներկայումս «Նիդերլանդական Օրագիրը» և չեխահայ «Օրեր» Եվրոպական ամսագիրը իրականացնում են համատեղ գրական նախագիծ՝ նվիրված 19-րդ դարի երկրորդ կեսի արևմտահայ կին գրողներին[4]։

Պարգևներ և գնահատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նիդերլանդական Օրագիրը» տարիների ընթացքում արժանացել է մի շարք պետական և հասարակական պարգևների[5]՝

  • 2013 թ․ – ՀՀ դեսպանության (Նիդերլանդներ) շնորհակալագիր՝ տեղեկատվական ակտիվ գործունեության համար։
  • 2014 թ․ – ՀՀ Սփյուռքի նախարարության առաջին մրցանակ («Էլեկտրոնային լրատվամիջոց» անվանակարգում)։
  • 2014–2016 թթ․ – ՀՀ նախագահի, դեսպանությունների և Հանրային հեռուստաընկերության շնորհակալագրեր։
  • 2015 թ․ – Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության առաջին մրցանակ՝ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի լավագույն հրապարակում» անվանակարգում։
  • 2018 թ․ – Պատվոգիր՝ «Սփյուռքում հայապահպանության գործում ունեցած ավանդի համար»։
  • 2021 թ․ – Bright Future Foundation-ի հավաստագիր՝ երիտասարդ լրագրողների հետ համագործակցության համար։
  • 2024 թ․ – Ռուսաստանի Գիտության և մշակույթի ակադեմիկոսների ընկերակցության պատվոգիր և պատվավոր անդամի վկայական՝ մշակույթի և հոգևոր արժեքների պահպանման գործում ունեցած ավանդի համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Նիդերլանդական Օրագիր»-ը
  2. 2,0 2,1 «Թշնամու դեմ մենք էլ ենք պայքարում մեր կարողությունների սահմաններում. «Նիդերլանդական օրագրի» հիմնադիր-խմբագիր Աշոտ Կնյազյան». armenpress.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.
  3. «Ամատունիների շառավիղները» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. «Արեւմտահայ կին գրողները եւ ժամանակը: ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆ» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ նոյեմբերի 1-ին.
  5. «"The Netherlands Diary" — Founding Story, Mission, and Honors» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 31-ին.