Ներքին գովազդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գովազդ խանութի ներսում

Ներքին գովազդ (ինտերիերային գովազդ, անգլ.՝ Indoor Advertising), գովազդի տեսակ, որը տեղադրվում է հասարակական նշանակություն ունեցող որևէ վայրի ներսում (ի տարբերություն արտաքին գովազդի): Սովորաբար այն տեղադրվում է առևտրի կենտրոններում, օդանավակայաններում, կայարաններում, կինոթատրոններում, բիզնես կենտրոններում, մուտքերում, վերելակներում, սպորտի և ժամանցի վայրերում, կրթական և բժշկական հաստատություններում:

Արտաքին և ներքին գովազդները միավորվում են Out Of Home (OOH) գովազդի մեջ, որն էլ իր հերթին ներառված է ATL գովազդի կազմում:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին գովազդի տեղադրման համար համընդհանուր ընդունված վայր չկա[1]: ԱՄՆ-ում հաճախ են կիրառում «venue-based advertising»[2], «in-store marketing communications» և «point-of-purchase advertising»[3], «Digital Signage», «Captive Media» հասկացությունները: Մետրոպոլիտենը հաճախ դիտարկվում է որպես արտաքին գովազդի վայր: Որոշ դեպքերում առևտրի կենտրոնները դիտարկվում են որպես գովազդի առանձին տեսակ:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին գովազդի արդյունաբերության կառուցվածքը ներառում է կազմակերպման հետևյալ հիմնական ձևերը[4].

  • գործակալություն-օպերատորներ - գովազդային կրողների և դրանց ցանցերի կամ ներքին գովազդ տեղադրելու պայմանագրերի ձեռնարկատեր-սեփականատերեր,
  • գովազդ արտադրողներ - ձեռնարկություններ, որոնք մասնագիտացած են ներքին գովազդի պատրաստման և տեղադրման աշխատանքներում,
  • մարքեթինգային գործակալություններ - ձեռնարկություններ, որոնք ապահովում են այս բաղադրիչի մարքեթինգային ակտիվությունը:

Տեղադրման վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին գովազդի տեղադրման վայրերի դասակարգման ձևերից մեկը ներառում է.

  • սեփական ներքին գովազդ (այն վայրերում, որոնք կապված չեն առևտրի և սպառման հետ),
  • գովազդ առևտրի վայրերում (անգլ.՝ in-store` խանութներ, հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ),
  • transport indoor (կայարաններ, օդանավակայաններ):

Առավելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին գովազդի հետ համեմատած` ներքին գովազդի հիմնական առավելությունն այն է, որ վերջինս հնարավորություն է տալիս առավել հստակորեն ներգործել նպատակային լսարանի վրա: Օրինակ` մարզասրահում տեղադրված գովազդը ապահովում է «25-45 տարեկան կանանց» լսարանի ուշադրության գրավումը, այն դեպքում, երբ փողոցում տեղադրված գովազդային վահանակը լսարանի այդպիսի հատվածավորում չի կարող ապահովել:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бове Аренс. Современная реклама. — М.: Довгань, 2001. — ISBN 5-88731-001-4
  2. բաղադրիչ, որն ներառում է գովազդային բոլոր հնարավորությունները` տեղադրված ինչպես բաց տարածքում (լցակայաններ, մարզադաշտեր և այլն), այնպես էլ փակ տարածությունում (խանութներ, դեղատներ, գեղեցկության սրահներ, ուսումնական հաստատություններ և այլն)
  3. վայրեր, որոնք կապված են առևտուր կազմակերպելու և առևտրի իրականացման վայրերի հետ
  4. Реклама: принципы и практика, стр 20

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Джон Р. Росситер, Ларри Перси. Реклама и продвижение товаров = Advertizing communications & promotion management. — 2-е изд. — СПб.: Питер, 2002. — 656 с. — ISBN 5-272-00241-5.
  • Ромат Е. В. Реклама. — 5-е изд. — СПб.: Питер, 2002. — 544 с. — (Учебники для вузов). — ISBN 5-94723-211-1.
  • Джон Филип Джоунс. Рекламный бизнес: деятельность рекламных агентств, создание рекламы, медиа-планирование, интегрированные коммуникации = The Advertising Business: Operations, Creativity, Media Planning, Integrated Communications. — М.: Вильямс, 2005. — 784 с. — ISBN 0-7619-1239-8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]