Արտաքին գովազդ
Արտաքին գովազդ, գրաֆիկական, տեքստային կամ գովազդային բնույթի այլ տեղեկատվություն, որը տեղադրվում է բաց տարածության մեջ գտնվող ժամանակավոր կամ մշտական հատուկ կառույցների վրա: Կարող է տեղադրվել նաև շինությունների արտաքին մակերեսին, փողոցային սարքավորումների տարրերի վրա, ճանապարհներին, ավտոլցակայաններում:
Երբեմն արտաքին գովազդի թվին են դասում նաև գովազդային այն հաղորդագրությունները, որոնք տեղադրվում են խանութների, սուպերմարկետների ներսում, թեև ավելի հաճախ այն համարվում է ներքին գովազդ (indoor-реклама): Արտաքին և ներքին գովազդները միավորվում են Out Of Home (OOH) գովազդի մեջ, որն էլ իր հերթին ներառված է ATL գովազդի կազմում:
Բովանդակություն
Արտաքին գովազդի միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին գովազդամիջոցները տարատեսակ են. դրանք կարող են լինել գովազդային հաղորդագրություն պարունակող տարբեր կրիչներ, որոնք տեղադրվում են տեսանելի վայրում:
Արտաքին գովազդի միջոցները կարող են լինել մշտական և ժամանակավոր: Երկու դեպքում էլ դրանք պարտադիր պետք է գրանցել: Գովազդի մշտական միջոցներն ունեն տեղադրման հաստատուն վայր: Դրանք իրենց հերթին կարող են տեղադրվել որևէ հաստատության վրա կամ առանձին հատկացված վայրում: Ժամանակավոր միջոցները տեղադրվում են որոշակի ժամանակահատվածով` ըստ անհրաժեշտության:
Արտաքին գովազդի հիմնական միջոցը մեծամասշտաբ պաստառն է: Այն հիմնականում տեղադրվում է մայրուղիների վրա կամ մարդաշատ վայրերում և հիշեցնում է որոշակի արտադրանքների կամ ծառայությունների, դրանց գտնվելու վայրերի մասին: Հաճախակի կիրառվում է նաև էլեկտրոնային ցուցատախտակը, որն ունի մի շարք հնարավորություններ: Դրանց հիմնական առավելությունն այն է, որ պատկերների փոփոխությունը, դինամիկան և գույները հնարավորություն են տալիս ավելի մեծ հուզական ազդեցություն թողնել դիտողի վրա: Հաղորդագրությունը կարող է փոխվել` կախված օրվա ժամից, շաբաթվա օրվանից, եղանակից: Հիմնական գովազդին հաճախ ավելացնում են նաև տեղական նորություններ և տեղեկատվություն:
Առավելություններ և թերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առավելություններ
- արտաքին գովազդը հնարավոր չէ անջատել/փոխել,
- գովազդային հաղորդագրությունների հաշվառման համար հարկավոր չեն լրացուցիչ սարքավորումներ,
- լսարանը մեծանում է բնակչության և ավտոմեքենաների աճին զուգընթաց,
- համեմատաբար էժան է,
- հարմար է առևտրի կետերի, ծառայություններ մատուցող օբյեկտների գովազդի համար:
Թերություններ
- տեղադրման դժվարություն,
- գովազդային պատկերի հաստատունություն (բացառությամբ էկրանների) և ձայնի բացակայություն (բացառությամբ մեդիաէկրանների),
- հանրության կողմից ընկալման ոչ միանշանակություն:
Արտաքին գովազդի օբյեկտների դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարող են լինել ցանցային և տեղական:
Փողոցային գովազդ[խմբագրել | խմբագրել կոդը]
- պրոմոկայան,
- թրոլներ (անգլ.՝ troll),
- բիլբորդներ (անգլ.՝ billboard) - գովազդային վահանակներ պաստառներով` 6×3 մետր, 8×4 մետր,
- սուպերկայքեր - առանձին վահանակներ գովազդային պաստառներով, որպես կանոն` 12×4 մետր կամ 15х5 մետր,
- բրանդմաուեր - շինության պատին փակցված հսկայական պաստառ կամ վահանակ,
- սթրիթլայն (անգլ.՝ streetline) - տեղադրվում է մայթին,
- բիզնես-քարտ (անգլ.՝ business cards) - կիրառվում է առևտրի կենտրոններում, կինոթատրոններում, տարբեր ցանցերում,
- պրիզմատրոն,
- տեղեկատվական ցուցիչ,
- մեդիաֆասադ:
Տրանզիտային (գովազդ տրանսպորտում)[խմբագրել | խմբագրել կոդը]
- գովազդ ավտոմեքենաներում,
- գովազդ հասարակական տրանսպորտի մեջ,
- գովազդ մետրոյում,
- գովազդ տաքսիներում[1]
- գովազդ նստարանների վրա,
- գովազդ ասֆալտի վրա,
- գովազդ ավտոկայանատեղիներում (Parking-реклама):
Գովազդային պատկերի չափը (բարձրություն և երկարություն) կոչվում է գովազդային մակերեսի ֆորմատ: Կարող է ունենալ տարբեր չափեր.
- 6 × 3 մետր
- 1,2 × 1,8 մետր
- 1,4 × 3 մետր
- 3,7 × 2,7 մետր
- 4 × 12, 5 × 15 մետր
- 12,5 × 40 մետր
Գովազդային կրիչները առանձնացնում են նաև ըստ տիպերի, որոնց անվանումները երբեմն համընկնում են ֆորմատների անվանումների հետ:
Իրավական կարգավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես կանոն՝ արտաքին գովազդի տեղադրումը կարգավորվում է գովազդի մասին օրենքներով: Օրինակ՝ ՌԴ-ում գործում է օրենք «Գովազդի մասին»[2][3]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Джон Р. Росситер, Ларри Перси. Реклама и продвижение товаров = Advertizing communications & promotion management. — 2-е изд. — СПб.: Питер, 2002. — 656 с. — ISBN 5-272-00241-5.
- Ромат Е. В. Реклама. — 5-е изд. — СПб.: Питер, 2002. — 544 с. — (Учебники для вузов). — ISBN 5-94723-211-1.
- Джон Филип Джоунс. Рекламный бизнес: деятельность рекламных агентств, создание рекламы, медиа-планирование, интегрированные коммуникации = The Advertising Business: Operations, Creativity, Media Planning, Integrated Communications. — М.: Вильямс, 2005. — 784 с. — ISBN 0-7619-1239-8.