Ներսես Շնորհալու անվան միջնակարգ դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներսես Շնորհալու անվան միջնակարգ դպրոց
Տեսակհանրակրթական դպրոց
ԿարգախոսՄեկը բոլորի համար,բոլորը մեկի։
Հիմնադրված է1978
Անվանված էՆերսես Շնորհալու անվամբ
ՏնօրենԱնուշ Հայրապետյան
Աշակերտներ280
Դասարաններ12
ԵրկիրՀայաստանՀայաստան
ՀասցեԱրագածոտնի մարզ, Նոր Եդեսիա , 1 փողոց 3–րդ շենք
ԿայքԴպրոցի կայքը
կոորդինատներ = 40°13′29″ հս․ լ. 44°08′00″ ավ.

Ներսես Շնորհալու անվան միջնակարգ դպրոց, հանրակրթական դպրոց Հայաստանի Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցը հիմնադրվել է 1978 թվականին Նոր Եդեսիա համայնքի 3–րդ նրբանցքում։ Ի սկզբանե գործել է որպես ութամյա դպրոց։ 2010 թվականին դպրոցը դարձել է միջնակարգ տասնամյա, իսկ 2015 թվականին տասներկուամյա։ 2003 թվականին դպրոցն անվանակոչվել է հայ մեծանուն բանաստեղծ, երաժշտագետ, երգահան, պատմիչ նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Շնորհալու անունով։

Աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ դպրոցի ցուցումների աշակերտները

Տարի 1978 1980 1990 2010 2017 2018 2024
Աշակերտ 155 210 250 221 221 240 280

Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցում տարբեր տարիների տնօրեն են աշխատել Կարո Սիմիդյանը, Սուրիկ Ջանիբեկյանը, Վարուժան Ազատյանը, Նվեր Հովհաննիսյանը, Սոնա Հարությունյանը, Հրաչ Սահակյանը, Արտյոմ Ազատյանը, Անուշ Հայրապետյանը