Ներսես Ներսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ներսես Ներսիսյան
ԽՄԿԿ անդամ
 
Մասնագիտություն՝ հասարակական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր 1885 թ․
Ծննդավայր ՀայաստանՆախիջևան գավառ
Վախճանի օր 1937 թ.

Ներսես Հովհաննեսի Ներսիսյան (1885, Աստապատ (Նախիջևանի գավառ) - 1937), Անդրկովկասում հեղափոխական շարժումների մասնակից։ ԽՄԿԿ անդամ 1911 թվականից։ 1912 թվականին հեղափոխական գործունեության համար աքսորվել է Աստրախան։ 1915 թվականին վերադարձել է Թիֆլիս և շարունակել ընդհատակյա կուսակցական գործունեությունը։ 1920 թվականին աշխատել է Վրաստանում՝ ՌՍՖՍՀ ներկայացուցչությունում։ 1921-1923 թվականներին աշխատել է Վրացական ԽՍՀ արհմիությունների խորհրդում, 1923-1930 թվականներին՝ ՎԿ(բ) կ ԿԿ-ում։ 1930-1937 թվականներին Ներսեսը ղեկավար աշխատանք է տարել Պետբանկի Անդրկովկասյան գրասենյակում և Անդրկովկասյան հեռագրական գործակալությունում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 260 CC-BY-SA-icon-80x15.png