Ներսես Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ներսես Մարտիրոսյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 9, 1982(1982-08-09) (41 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (2004)
Մասնագիտությունռեժիսոր

Ներսես Լազիկի Մարտիրոսյան (օգոստոսի 9, 1982(1982-08-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներսես Մարտիրոսյանը ծնվել և բնակվում է Երևանում։

2000-2004 թվականներին սովորել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում ։ 2004 թվականին ռեժիսորական և մոնտաժի կուրսեր է անցել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում։ 2004-2006 թվականներին անցել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության։ 2006 թվականին 3D անիմացիայի կուրսեր է անցել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում և 2006-2008 թվականներին աշխատել է հեռուստաընկերությունում մոնտաժի ռեժիսոր[1]։

2007-2014 թվականներին Մարտիրոսյանը աշխատել է «Համահայկական աշխարհագրական ասոցիացիա»-ի փոխտնօրեն և Հայաստանի հանրային հեռուստաընկերության և «Համահայկական աշխարհագրական ասոցիացիա»-ի համագործակցությամբ ստեղծված «Օտար, ամայի ճամփեքի վրա»[2], «Մերոնք»[3] և «Հայաստանի ճամփեքով»[4]

հեռուստանախագծերի ռեժիսոր։ 2015 թվականից «ՋԵՐՍԻ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենն է[5]։ Համագործակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության , Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի , Հայաստանի մշակույթի նախարարության , Հայաստանի սփյուռքի նախարարության , Հայաստանի էկոնոմիկայի նախարարության , Հայաստանի ամերիկյան համալսարանի , Ավրորա (մրցանակ) բարեգործական նախաձեռնության , Հայաստան համահայկական հիմնադրամի , Հայկական բարեգործական ընդհանուր միության և այլ կազմակերպությունների հետ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ներդրման համար[6]

գործում ունեցած նշանակալի ավանդի համար[7]

  • 2003 Երրորդ Համահայկական Խաղեր, Հուշանվեր մեդալով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ սփյուռքի նախարարը պատվոգիր է հանձնել բազմաթիվ հաղորդաշարերի ռեժիսոր Ներսես Մարտիրոսյանին». yerkirmedia.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  2. «Օտար, ամայի ճամփեքի վրա». www.1tv.am.
  3. «Մերոնք». www.1tv.am.
  4. «Հայաստանի ճամփեքով». www.1tv.am.
  5. «Կապույտ էկրանի գրավիչ աշխարհը, տաղանդավոր մարդիկ տեսախցիկի հետևում. Տեսանյութ, լուսանկարներ». Հայացք լրատվական վերլուծական կենտրոն. Վերցված է 2022 թ․ ապրիլի 5-ին.
  6. «Հայկական սփյուռքը՝ ի դեմս ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, բարձր է գնահատել Հայաստանի ամենահայտնի և նվիրյալ ռեժիսորներից մեկի Ներսես Մարտիրոսյանի աշխատանքը». Հայացք լրատվական վերլուծական կենտրոն. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  7. «Հայաստանի մշակույթի նախարարն անձամբ է պարգևատրել Հայաստանի հայտնի ռեժիսոր Ներսես Մարտիրոսյանին». yerkirmedia.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]