Ներսես Խառատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ներսես Խառատյան
Ծնվել է հոկտեմբերի 23, 1947(1947-10-23) (71 տարեկան)
Ծննդավայր Մեղրի, Սյունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Մասնագիտություն բանաստեղծ և արձակագիր
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Կրթություն ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Անդամակցություն Հայաստանի գրողների միություն
Ներսես Խառատյան Վիքիդարանում

Ներսես Սոսի Խառատյան (հոկտեմբերի 23, 1947(1947-10-23), Մեղրի, Սյունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, Հայաստանի գրողների միության անդամ (2012 թ.)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներսես Խառատյանը ծնվել է 1947 թվականին Մեղրու շրջանի Մեղրի քաղաքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետը։ Աշխատել է ՀՀ դատախազության համակարգում։ Խառատյանի արձակ և չափածո ստեղծագործությունները պարբերաբար տպագրվում են հանրապետական գրական մամուլում և հանդեսներում[2]: Խառատյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թռիչք ժամանակից դուրս, ընտրանի, Երևան 2017 թ.:
  • Ո՞վ սպանեց Էլենին, Երևան, 2016 թ.:
  • Խաղ մահվան հետ, Երևան, 2015 թ.:
  • Դու հրաշք էիր, կյանք, Երևան, 2009 թ.։
  • Կարոտի երգեր, Երևան, 2003 թ.։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մերժվածները» վեպն արժանացել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական հիմնադրամի (Լոս Անջելես) մրցանակի, 2017 թ.[3]
  • Հայաստանի գրողների միության նախագահության գրական վաստակի համար մեդալ, 2017 թ.
  • «Ո՞վ սպանեց Էլենին» վեպը արժանացել է Հայաստանի գրողների միության Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի, 2016 թ.[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]