Jump to content

Ներսեսի և Տիրացուի խաչքար (Մայր Աթոռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներսեսի և Տիրացուի խաչքար
Ներսեսի և Տիրացուի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանՎաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի մոտ կանգնեցված խաչքարերից ձախից չորրորդն է։
Սկզբնական տեղադրությունԿոտայքի մարզի Գեղարդ գյուղից 12կմ հյուսիսարևելյան ուղղության վրա գտնվող՝ Գողթ գետի աջ ափին, Գեղարդի վանքում։
Ներկա տեղադրությունՎաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի մոտ կանգնեցված խաչքարերից ձախից չորրորդն է։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածԽաչքարը նվիրված է Ներսեսին և Տիրացուին։
ԽաչագործԽաչքագործն անհայտ է։
ՊատվիրողԽաչքարի պատվիրատուներն Մարտիրոսն է։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ13-րդ դար
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը քանդակներ չունի։
Նյութտուֆ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
ՎայրԷջմիածնի Մայր Տաճար
 Khatchkars in Etchmiadzin Վիքիպահեստում

Ներսեսի և Տիրացու խաչքար, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի մոտ կանգնեցված խաչքարերից ձախից չորրորդն է։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/14.1.15)[1]։

Տեղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի մոտ կանգնեցված խաչքարերից ձախից չորրորդն է։ Նախկինում գտնվում էր Կոտայքի մարզի Գեղարդ գյուղից 12կմ հյուսիսարևելյան ուղղության վրա գտնվող՝ Գողթ գետի աջ ափին, Գեղարդի վանքում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանգնեցված բազալտե պատվանդանին։ Խաչքարն աչքի է ընկնում 13-րդ դարին բնորոշ քանդակային հարդարանքի կատարելությամբ։

Վիմական արձանագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի ստորին հատվածում առկա է 3 տող վիմական արձանագրություն[2][3].

  1. ԵՍ` ՄԱՐՏԻՐՈՍ, ԿԱՆԳՆԵՑԻ
  2. ԶԽԱՉՍ Ի ԲԱՐԵԽԱՒՍՈՒԹԻ[ՒՆ]
  3. ՆԵՐՍԻՍԻ ԵՒ ՏԻՐԱՑՈՒԻՆ

Համաձայն արձանագրության՝ խաչքարը կանգնեցրել է Մարտիրոսը, ի հիշատակ Ներսեսի և Տիրացուի։

Այլ տեղեկատվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Տիրացու» արական անձնանվան «ՈՒ» գիրը հավանաբար փորագրիչը նախապես բաց է թողել և ավելացրել հետագայում։ Այս անձնանունն ունի նաև եկեղեցական պաշտոնի նշանակություն. հաճախ է հանդիպում հատկապես 13-14-րդ դարերի վիմագրերում։ Նեղուցի վանքի վիմագրերից մեկում ևս հանդիպում ենք «Տիրացու» անվան հիշատակման։ 1289 թվականին Գեղարդում Մխիթար Այրիվանեցու արձանագրության փորագրիչ է հիշվում ոմն Տիրացու գրիչ[4]։
  • Տիրացու գրիչ հիշվում է նաև Հովհաննես Կարապետի վանքի 1301 թվականի և համաժամանակյա մի քանի այլ վիմագրերում[5]։ Տեղագրական, ժամանակային և անվան հարազատությունը թույլ է տալիս ենթադրել, որ խոսքը թերևս միևնույն գրչի մասին է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 101
  3. Դիվան հայ վիմագրության, Պ. 4. Գեղարքունիք։ Կազմ.՝ Բարխուդարյան, Սեդրակ Գևորգի; ՀՍՍՌ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ. Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1973 թ.
  4. Գարեգին արք. Յովսէփեանց, Մխիթար Այրիվանեցի. նորագիւտ արձանագրություն եւ երկեր, Երուսաղէմ, 1931, էջ 4։
  5. Յուսիկ Մելքոնեան, Սուրբ Յովհաննու Կարապետի վանքը, «Հանդէս ամսօրեայ», 2003, թ. 1-12, էջ 191-197։