Ներշնչվողականությունը կրտսեր դպրոցական տարիքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ներշնչվողականությունը հոգեբանության մեջ բնութագրվում է տարբեր կերպ՝

Ըստ Ա․ Զախարովի ներշնչվողականության պիկային շրջանը համարվում է 10 տարեկանը և պնդում է, որ երեխայի սեռը ընդհանրապես կապ չունի և ավելի կարևոր են տրամաբանական մտածողության գաղափարները։

Զախարովին հակասում է Ս․ Զելինսկին և պնդում, որ աղջիկների մոտ ներշնչվողականության մակարդակն ավելի բարձր է լինում։

Հայրենական հոգեբանները ներշնչվողականության մակարդակը ստուգելու նպատակով փորձեր էին կատարում երեխաների զգայարանների վրա (գոյություն չունեցող բույրերի, համերի, ձայների ներշնչում և այլն), իսկ արտասահմանյան հոգեբանները փորձեր էին կատարում հիշողության և մտածողության ուղղությամբ։

1977 թվականին կիրառվեց զրույցի մեթոդը՝ Բիգգսի և Փետերսոնի կողմից։ Փորձի հիմքը կազմում էին հատուկ գրված հարցերը, որոնք ուղղվում էին երեխաներին և պետք է դրդեին տալ հստակ պատասխաններ։ Եթե նրանք կարողանում էին պատասխանել համարվում էր, որ ներշնչվողականության մակարդակը բարձր է։

Ջուլի Ռուբինսոնը և Պամելա Բրիգսը երեխաներին առաջարկում էին դիտել տեսանյութ, որից հետո նրանց տալիս էին շփոթեցնող հարցեր։ Արդյունքում պարզվեց, որ 4-5 և 8-9 տարեկան երեխաների մոտ ներշնչվողականության մակարդակը ավելի բարձր է, քան ավագ տարիքի երեխաների մոտ։

Ստեֆան Կեկին նույնպես զբաղվել է երեխաների ներշնչվողակնության ուսումնասիրմամբ և իր հետազոտությունների արդյունքում կարողացավ պարզել, որ ներշնչվողականության մակարդակը ավելի է բարձրանում, երբ նրանց առաջ դրվում է ժամանակային սահմանփակումներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

АнтоноваГ И., ХрусталеваН. В Особенности детей дошкольного и младшегошкольного возроста

/Вопросы психологии -1989-№3 с.49-54

Bенгер А. Л. Цукерман Г.А схема индивидуального обследожаниа детей младшего школьного возроста Томск։ Пеленг. 1993.-69с