Ներինգի կուրամուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներինգի կուրամուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Ընտանիք Կուրամկներ
Լատիներեն անվանում
Nannospalax nehringi



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ներինգի կուրամուկ (լատին․՝ Nannospalax nehringi), կուրամկների ընտանիքի կրծող կենդանի։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկար, մինչև 260 մմ է, կենդանի զանգվածը՝ մինչև 450 գ։ Հայաստանում հանդիպում է Շիրակի, Ամասիայի և Աշոցքի սարահարթերում, Լոռու մարզի հարավային, Արագածոտնի մարզի արևմտյան և հյուսիս-արևմտյան շրջաններում, ունի մոտ 3000 կմ տարածման մակերես։ Բնի խորությունը մինչև 135 սմ է, ընդհանուր երկարությունը՝ մինչև 245 Մ, ունի բարդ կառուցվածք և 10-ից ավելի խուցեր։ Գործունյա է կլոր տարին, գրեթե ողջ օրվա ընթացքում, շոգ և ցուրտ եղանակին՝ առավոտյան և երեկոյան։ Սնվում է բույսերի ստորգետնյա մասերով, երբեմն բնում պահեստավորում է մինչև 4 կգ կեր։ Բազմանում է տարին 1 անգամ, ունենում մինչև 6 ձագ։ Բարենպաստ պայմաններում խտությունը հասնում է մինչև 25 անհատ/հա։ Վնաս է հասցնում բազմամյա մշակովի խոտաբույսերի դաշտերին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներինգի կուրամուկ» հոդվածին։