Նեսայան ձի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նեսայան ձի, հայկական հնագույն ծագման ձիերի ցեղատեսակ[1][2]։

Ինչպես գրում է անտիկ պատմաբան Ստրաբոնը («Աշխարհագրություն», XIV, 9), նեսայան ձին բուծվում էր Հայաստանում[1][3]։

Հայաստանում Աքեմենյան տիրապետության շրջանում Հայաստանի սատրապը ամեն տարի պարսկական շահին Միհր աստծու տոնախմբության առթիվ ուղարկում էր 20 000 մտրուկ։

Աքեմենյան սատրապության շրջանում «ձիաբուծման արոտներով… այնքան հարուստ երկրում» բուծվում էին՝ Պարսից «արքայի համար իբրև տուրք», պարսկականներից փոքր, «բայց ավելի աշխույժ ձիեր» և ամեն տարի՝ Միհր աստծու տոնախմբության կապակցությամբ, Պարսից արքային էր ուղարկվում արքունիքում հարգի Նեսայան կոչվող ձիերի «երկու բյուր մտրուկ[1][2]։

Ըստ Իգոր Դյակոնովի՝ լեռնային Հայաստանը և Իրանը հիանալի հնարավորություններ ունեին ձիաբուծության զարգացման համար. ոչ միայն Ք. ա. 2-րդ, այլև 1-ին հազարամյակի սկզբներին ձիաբուծությունն անհաջող էր ստացվում Առաջավոր Ասիայի հարթավայրային տարածքներում, այդ իսկ պատճառով ձիակազմի համալրման հիմնական աղբյուրը հինարևելյան բանակում լեռնային շրջաններն էին, հատկապես՝ Արևելյան Հայաստանը, Ուրմիա լճի ավազանը և Իրանի հյուսիսային շրջանները[4]։ Դյակոնովը ենթադրում է, որ դա, հավանաբար, հատկապես այդ շրջաններում ձիաբուծությունը զարգացել է Ք. ա. 2-րդ հազարամյակի երկրորդ կամ նույնիսկ առաջին քառորդում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ստրաբոն / «Աշխարհագրություն»(ռուս.)
  2. 2,0 2,1 «Գայանե Քոչարյան // Հայաստանի գյուղատնտեսությունը մ. թ. ա. VI – IV դդ».
  3. Линецкий А.В., Двуреченских В.А., Гаспарян М.Ю., Родина Е.Ю., Делба В.В., Акимов П.А., Давыдов А.В., Жосану П.А., Еропкина Е.Г., Непочатой Д.А. Оценка историко-культурного наследия Армении. — Москва: Тровант, 2010. — С. 19. — 744 с.
  4. 4,0 4,1 «Игорь Михайлович Дьяконов». annales.info. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.