Նեռլենս Նոել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox baschet.png
Նեռլենս Նոել
Nerlens Noel
Nerlens Noel pregame with the Philadelphia 76ers in 2015.JPG
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս
Դիրքը Կենտրոնական
Համար № 4
Ի ծնե տրված անունը Նեռլենս Նոել
Nerlens Noel
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 10, 1994 (22 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էվերեթ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Աներիկացի
Հասակ 2,11 մ
Քաշ 93 կգ
Դպրոց Էվերեթի ավագ դպրոց (Էվերեթ. Մասաչուսեթս)
համալսարան Կենտուկիի համալսարան (2012–2013)
Դրաֆթի տարի 2013 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 6-րդ
Դրաֆթ ակումբ Նյու Օռլեանս Պելիկանս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖիլադելֆիա Սևնթի Սիքսերս (2013–այժմ)
Մրցանակներ

  • All-SEC առաջին թիմ (2013)
  • SEC տարվա նորեկ (2013)
  • McDonald's All-American (2012)

Նեռլենս Նոել (անգլ.՝ Nerlens Noel, ծնվ.՝ ապրիլի 10, 1994 թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս» ակումբում։ Խաղում է կենտրոնականի դիրքում։ 2012 թվականի դրությամբ համարվել է լավագույն դպրոցական բասկետբոլիստներից մեկը Միացյալ Նահանգներում։

Ուսանողական կարիերան անցկացրել է Կենտուկիի համալսարանում՝ 2012–2013 թթ.։ Նոելի ուսանողական կարիերան, սակայն, ժամանակից շուտ է ավարտվում՝ ծնկի վնասվածքի պատճառով։ Համապատասխանելով բոլոր չափանիշներին՝ Նոելը դառնում է 2013 թվականի NBA դրավթի թեկնածու՝ համարվելով պոտենցիալ համար 1 ընտրություն։ Նոելն ընտրվում է 6-րդը՝ «Նյու Օռլեանս Պելիկանս» ակումբի կողմից, որից հետո փոխանակվում է «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերսի» խաղարկող Ջրու Հոլիդեյի հետ։ [1]

Նոելը ծնվել է Հայիթիից Միացյալ Նահանգներ գաղթած ծնողների ընտանիքում։ [2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թերի Թուհի (Հունիսի 28, 2013)։ «NBA դրաֆթ. Սիքսերսը ձեռք է բերում Նեռլենս Նոելին»։ «Սիլիկոն վելի Մերկուրի նյուզ» 
  2. Փիթ Թամել (մարտի 10, 2012) Բոլորը Նեռլենս Նոելից մի մաս են ուզում. «Նյու Յորք Թայմզ»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]