Jump to content

Նեոտանտրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նեոտանտրա, նավատանտրա (սանկ՝: नव, նավա 'նոր') կամ տանտրիկ սեքս, կրոնական նոր շարժումների հետ ասոցիացվող տանտրայի ժամանակակից՝ արևմտյան տարբերակ։ Ընդգրկում է ավանդական հնդկական և բուդդայական տանտրայի Նյու Էյջյան և ժամանակակցի արևմտյան մեկնաբանությունը։ Նեոտանտրայի որոշ կողմնակիցներ հղում են կատարում հին և ավանդական տեքստերի և սկզբունքերի[1][2], ոմանք էլ օգտագործում են «տանտրա» եզրը "թաքնված սեքսուալության" համապարփակ նշման համար, ընդգրկելով տանտրայի մեջ ոչ «դասական» պրակտիկաներ։ Ի լրացումն, հնդկական տանտրիկ պրակտիկայի մեջ այդ ոչ բոլոր տարրերն են կիրառվում նեոտանտրայում՝ ելնելով գուրույի հայեցողությունից։ Արևմուտքում տանտրայի նկատմամբ հետաքրքրության բարձրացման հետ մեկտեղ դրա ընկալումն սկսում է զգալիորեն տարբերվել տանտրիկ ավանդույթներից։ Դա կարելի է դիտարկել որպես "էքստազի պաշտամունք", սեքսի նկատմամբ արևմտյան ճնշիչ վերաբերմունքը ուղղելու նպատակով իր մեջ ունենալով սեքսուալություն և հոգևորություն[3]։ Հետևաբար, ժամանակակից բազմաթիվ ընթերցողների համար տանտրան դարձել է «հոգևոր սեքսի» կամ «սրբազան սեքսուալության», ասյինքն՝ մի համոզմունքի, համաձայն որի սեքսը իր մասնակիցներին ավելի բարձր հոգևոր աստիճանի բարձրացնող սրբազան մի ակտ պետք է ճանաչվի, հոմանիշ[4]։

Ավանդական տանտրայի պատմական սեքսուալ պրակտիկաները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Սյայում (en) տանտրիկ բուդդայականության պրակտիկան առիթ է հանդիսացել սեքսուալ որոշ ավանդույթների տարածման։ 12-րդ դարում Շանսիի ույգուր կանայք մինչև իրենց էթնիկ խմբի տղամարդու հետ ամուսնությունը, սեռական հարաբերություններ էին ունենում և ծննդաբերում էին խան ազգության բազմաթիվ տղամարդկանցից, քանի որ որպես ույգուր կին իրենց գրավչությունը կախված էր նրանից, թե որքան տղամարդկանց հետ է եղել այդ ույգուր կինը[5][6][7]։

Տանտրիկ սեքսուալություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան մշակույթում լայն տարածվելու հետ միասին, որը իր գագաթնակետին էր հասել 1960-ականներին, Արևմուտքում տանտրաիկ պրակտիկան սկսում է նույնականացվել իր սեքսուալ մեթոդների հետ։ Հետևաբար, տանտրիկ պրակտիկայի կարևոր էությունը՝ հոգևոր պրակտիկան հաճախակի դուրս է մնում ուշադրության դաշտից։ Սեքսուալության դերը տանտրայում և նեոտանտրայում փաստացի ընդհանրապես տարբեր են, ինչն արտացոլում է դրա մշակութային կոնտեքստի էական տարբերությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Yoga Spandakarika: The Sacred Texts at the Origins of Tantra, Daniel Odier (2004)
  2. ↑ The Yoga of Delight, Wonder, and Astonishment, A Translation of the Vijnaya-bhairava, Jaideva Singh, Motilal Banarsidass Publisher (1991)
  3. ↑ "Էքստազի պաշտպամունքի" թեմայով տես՝ Urban (2003), pp. 204–205.
  4. ↑ For "Տանտրան" որպես "հոգևոր սեքսի" կամ "թաքնված սեքսուալության" հոմանիշի թեմայով տես՝ Urban (2003), pp. 204–205
  5. ↑ Michal Biran (2005 թ․ սեպտեմբերի 15). The Empire of the Qara Khitai in Eurasian History: Between China and the Islamic World. Cambridge University Press. էջեր 164–. ISBN 978-0-521-84226-6.
  6. ↑ Dunnell, Ruth W. (1983). Tanguts and the Tangut State of Ta Hsia. Princeton University., page 228
  7. ↑ 洪, 皓. 松漠紀聞.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]