Jump to content

Նելսոն Քրիսպին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նելսոն Քրիսպին
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝լողորդ
Ծննդյան ամսաթիվ՝1992
Ծննդավայր՝Բուկարամանգա, Կոլումբիա

Նելսոն Քրիսպին (իսպ.՝ Nelson Crispin, 1992, Բուկարամանգա, Կոլումբիա), կոլումբիացի պարալիմպիկ լողորդ: Աշխարհի 10-ակի չեմպիոն, պարա-ամերիկյան խաղերի 9-ակի չեմպիոն, 2016 թվականի Օլիմպիական պարալիմպիկ խաղերի եռակի արծաթե մեդալակիր, 2020 թվականի Տոկիոյի պարալիմպիկ խաղերի չեմպիոն։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նելսոն Քրիսպինը ծնվել է 1992 թվականի մայիսի 10-ին Կոլումբիայի Բուկարամանգա քաղաքում։

Ներկայացրել է Կոլումբիան 2012 թվականի ամառային պարալիմպիկ խաղերում և 2016 թվականի ամառային պարալիմպիկ խաղերում[1]։

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայացած 2016 թվականի ամառային պարալիմպիկ խաղերում նա ընդհանուր առմամբ նվաճել է երեք արծաթե մեդալ։ Այս մեդալները նվաճել է տղամարդկանց 50 մ ազատ ոճի S6, տղամարդկանց 100 մ ազատ ոճի S6 և տղամարդկանց 100 մ բրաս SB6 վարժություններում[2]։ Եղել է դրոշակակիր 2016 թվականի ամառային պարալիմպիկ խաղերի բացման արարողության ժամանակ։

2013 թվականին Մոնրեալում կայացած աշխարհի առաջնությունում առաջին անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։ Դրանից հետո Քրիսպինը ևս ինը անգամ դարձել է հաղթող՝ 2019 թվականին Գլազգոյում (2015 թվական), Մեխիկոյում (2017 թվական), Լոնդոնում կայացած աշխարհի առաջնությունում։

Ներկայացրել է Կոլումբիան և՛ 2015 թվականի պարա-ամերիկյան խաղերում, և’ 2019 թվականի պարա-ամերիկյան խաղում[3]։ Մասնակցել է 2019 թվականին Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում անցկացված լողի աշխարհի առաջնությանը[4]։

Պարալիմպիական օլիմպիական խաղեր 2020

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոկիոյի պարալիմպիկ խաղերում Նելսոն Քրիսպինը ոսկե մեդալ է նվաճել 200 մ SM6 մրցաձևում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Nelson Crispin Corzo». paralympic.org. International Paralympic Committee. Արխիվացված օրիգինալից 2021-08-27-ին. Վերցված է 2019-12-26-ին.
  2. «Nelson Crispin Corzo». paralympic.org. International Paralympic Committee. Արխիվացված օրիգինալից 2021-08-27-ին. Վերցված է 2019-12-26-ին.
  3. «Lima 2019: Love story brings glory in the pool». paralympic.org. 2019-09-01. Արխիվացված օրիգինալից 2021-08-27-ին. Վերցված է 2021-08-27-ին.
  4. «World Para Swimming Championships 2019 | Day 3». Olympic Channel. 2019-09-11. Արխիվացված օրիգինալից 2021-04-20-ին. Վերցված է 2021-08-27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նելսոն Քրիսպին» հոդվածին։