Նելլի Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նելլի Ստեփանյան

Նելլի Ստեփանյան, ֆուտբոլային մրցավար, նախկին ֆուտբոլիստուհի, ֆուտզալ (մինի ֆուտբոլ) խաղացող[1]։ Հանդես է եկել Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նելլի Ստեփանյանն իր մարզական կարիերան սկսել է 1991 թվականին՝ խաղալով «Քոլեջ» թիմում, որն այդ տարիներին բավականին արդյունավետ խաղ էր ցուցադրում[2]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի կազմում Ստեփանյանը մասնակցել է Եվրոպայի կանանց ֆուտբոլի 2009 թվականի առաջնության որակավոորման փուլի մրցախաղերին, ինչպեես նաև Խորվաթիայի թիմի դեմ 2007 թվականի նոյեմբերի 6-ին անցկացված ընկերական խաղին[3][4][5]։

Մրցավարական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին հրաժեշտ տալով ֆուտբոլիստուհու կարիերային՝ Ստեփանյանը դարձել է ՖԻՖԱ-ի մրցավար, սպասարկել ինչպես Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության, այնպես էլ միջազգային խաղեր[2]։ Մրցավարի և չորրորդ պաշտոնյայի գործունեությունն սկսել է 2011 թվականին[6]։ Հիմնականում վարում է կանանց մասնակցությամբ մրցախաղեր, սակայն հանդես է գալիս նաև որպես Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության խաղերի չորրորդ պաշտոնյա[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ֆուտզալի կանանց ընտրանին վաղը կսկսի պայքարը ԵԱ-ում». Sport.mediamax.am. 2018 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
  2. 2,0 2,1 «Երբ կունենանք ուժեղ հավաքականներ․ Նելլի Ստեփանյանը բացում է փակագծերը». 1in.am. 2018 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
  3. «Womens EURO 2009 Qualifiers, Preliminary round - Israel 1 : 0 Armenia». The Israel Football Association. 2006 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
  4. «UEFA Women's EURO 2009 - History - Armenia-Latvia». UEFA.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
  5. «Armenija - Hrvatska 0:4». Hrvatski nogometni savez (խորվաթերեն). 2007 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
  6. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
  7. «Urartu vs. Shirak - 16 April 2012». Soccerway. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.