Jump to content

Նեժինի վարունգի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեժինի վարունգի հուշարձան
Նեժինի վարունգի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծումդեկտեմբերի 16, 2005[1]
Երկիր Ուկրաինա
ԲնակավայրՆեժին
Ներկա վիճակկանգուն
 Statue of cucumber in Nizhyn Վիքիպահեստում

Նեժինի վարունգի հուշարձան (ուկրաիներեն՝ Пам'ятник ніжинському огірку), հուշարձան, որը նվիրված է Նեժինի վարունգին և թթու պատրաստող վարպետներին։ Գտնվում է Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Նեժին քաղաքում։

Հուշարձանի բացման ժամանակ տարածված հաղորդագրության համաձայն, այն բանջարեղենի առաջին հուշարձանն էր Ուկրաինայի տարածքում[2]։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեժինի վարունգի հուշարձանը գտնվում է Նեժինի պահածոների գործարանի շենքերից ոչ հեռու գտնվող հանրային այգում (Շևչենկոյի փողոց, 160)։

Նախագծի հեղինակը տեղացի նկարիչ Լեոնիդ Վորոբյովն է։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը նկուղի և Նեժինի վարունգի տակառի քանդակային պատկերն է։ Այսպիսով, քանդակագործական կոմպոզիցիան ընդօրինակում է նկուղը՝ որպես բանջարեղեն պահելու ավանդական վայր, տակառ, որում նախապես թթու էին դրել նեժինյան վարունգը։

Վարունգը պատրաստված է հազվագյուտ (Ուկրաինայի համար) կանաչ գրանիտից, կշռում է ավելի քան 50 կիլոգրամ, բերվել է Իտալիայից, իսկ իտալացիները, իմանալով հուշարձանի գաղափարի մասին, զգալիորեն նվազեցրել են գրանիտի գինը[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեժինի վարունգի հուշարձանը հանդիսավոր բացվել է 2005 թվականի դեկտեմբերի 16-ին։

Հուշարձանի ստեղծման գաղափարը պատկանում էր Նեժինի քաղաքային գործկոմին։ Այն արժանացավ տեղական պահածոների գործարանի աջակցությանը և տեղի բնակիչների ջերմ ընդունելությանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]