Նեա Կալիկրատիա
| Քաղաք | ||
|---|---|---|
հուն․՝ Νέα Καλλικράτεια
| ||
| 40°18′50.0″N 23°3′47.9″E / 40.313889°N 23.063306°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Մակեդոնիա և Ֆրակիա | |
| Համայնք | Կենտրոնական Մակեդոնիա | |
| Հիմնադրված է | 1922 թ. | |
| ԲԾՄ | 20 մետր | |
| Բնակչություն | ▼6128 մարդ (2021) | |
| Ազգային կազմ | հույներ | |
| Կրոնական կազմ | ուղղափառ | |
| Ժամային գոտի | UTC+2 | |
| Հեռախոսային կոդ | 23990-2 | |
| Փոստային ինդեքս | 63080 | |
| Փոստային դասիչ | 630 80 | |
| Ավտոմոբիլային կոդ | XK | |
| Պաշտոնական կայք | kallikrateia.gr | |
|
| ||
Նեա Կալիկրատիա (հուն.՝ Νέα Καλλικράτεια), քաղաք Խալկիդիկիում, հիմնադրվել է 1922 թվականին Կալիկրատիա քաղաքից գաղթած հույն-թուրքական բնակչության փոխանակումից հետո։ Ներկայումս այն Նեա Պրոպոնտիդաս մունիցիպալ շրջանն է (Օրենք 3852/2010, Ծրագիր «Կալիկրատիս»)։ Եկեղեցին ենթարկվում է Կասսանդրիայի թեմին, հովանավորը Պարասկևա Սերբականն է։ 2001 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 6204։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարող է թվալ, որ ներկայիս Նեա Կալիկրատիայի տարածքը բնակեցված է եղել նեոլիթի դարաշրջանից, բայց ոչ։ Հնէագետները հայտնաբերել են տապանաքար, որտեղ պատկերված է աղջիկ՝ ձախ ձեռքում աղավնի։ Այն պահվում է Սալոնիկի հնագիտական թանգարանում։
Ժամանակակից Նեա Կալիկրատիան հիմնադրվել է 1922 թվականին։ Կալիկրատիայից (Թրակիա) փախստականները հույն-թուրքական բնակչության փոխանակման ընթացքում բնակություն են հաստատել Աթոսում՝ Քսենոֆոն վանքի հողերի տարածքում։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեա Կալիկրատիան ունի չափավոր կլիմա։ Տարեկան միջին ջերմաստիճանը 17 °C է։ Ամենատաք ամիսը հուլիսն է, երբ միջին ցուցանիշը 30 °C է, իսկ ամենացուրտ ամիսը հունվարն է (միջին ջերմաստիճանը՝ 6 °C): Տեղումների տարեկան միջին քանակը 728 միլիմետր է։ Ամենաանձրևոտ ամիսը դեկտեմբերն է (տեղումների միջին քանակը 113 մմ), ամենաչոր ամիսը՝ օգոստոսը՝ 18 մմ միջին ցուցանիշով։
Հասարակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչների հիմնական զբաղմունքներն են զբոսաշրջությունը, ձկնորսությունը և գյուղատնտեսությունը[1]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում կա 3 մանկապարտեզ, 2 տարրական դպրոց, 1 գիմնազիա, 1 լիցեյ։
Առողջապահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեա Կալիկրատիայում առկա է առողջապահության կենտրոն[2]։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքն ունի մարզական ակումբ՝ հանդբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի բաժիններով[3]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպասարկում և առևտուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում տեղակայված են LIDL, Masoutis և Discount Markt ցանցերի մթերային խանութներ։ Կան նաև տեղական խանութներ (օրինակ, KREATON): Քանի որ Նեա Կալիկրատիան զբոսաշրջային քաղաք է, այնտեղ կան հուշանվերների խանութներ, ավելի քան 100 հյուրանոց և շուրջ 20 ռեստորան։ Ամենահայտնի ռեստորաններն են «Դելֆիններ» պանդոկը և «Անտոնիի հյուրը»։ Երեքշաբթի օրը քաղաքում տեղի է ունենում տոնավաճառ, որտեղ տեղացիները վաճառում են հագուստ, բանջարեղեն, մրգեր, ծովամթերք, հուշանվերներ և այլն։ Քաղաքում կա նաև KEP՝ ռուսական МФЦ-ի նմանօրինակը։
Հաղորդակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեա Կալիկրատիայում է գտնվում OTE հունական խոշորագույն հեռահաղորդակցական ընկերության գրասենյակը։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեա Կալիկրատիայի գլխավոր տեսարժան վայրը Սուրբ Պարասկևայի տաճարն է։ Այն հաճախ պատկերվում է քաղաքին նվիրված հուշանվերներում։ Տաճարը գտնվում է զբոսաշրջային գլխավոր փողոցի հարևանությամբ։ Ամեն երեկո տաճարում պատարագներ են մատուցվում, որոնց մասնակցում են մեծ թվով տեղացի բնակիչներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ιστότοπος Δήμου Καλλικράτειας». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
- ↑ ΕΡΤ3(չաշխատող հղում) , Τη νέα πτέρυγα του Νοσοκομείου Χαλκιδικής και το Κέντρο Υγείας Αστικού Τύπου Ν.Καλλικράτειας θεμελίωσε ο υπουργός Υγείας, 25 Φεβρουαρίου 2008
- ↑ «ΑΟ Νέας Καλλικράτειας». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
