Նա (Շառլ Ազնավուրի երգ )

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Նա (Շառլ Ազնավուրի երգ )»
Laura Pausini?ի երգը
Ժանրփոփ երաժշտություն
ԼեյբլBarclay Records

Նա (She) երգի հեղինակներն են Շառլ Ազնավուրը և Հերբերտ Կրեցմերը: Երգը թողարկվել է 1974 թվականին Շառլ Ազնավուրի կողմից: Երգը հատուկ գրվել է «Կնոջ յոթ դեմքերը» (անգլ.՝ Seven Faces of Woman) բրիտանական հեռուստասերիալի համար : Երգը ձայնագրվել է նաև ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն և իսպաներեն՝ "Tous les visages de l'amour" խորագրով, (English: All the Faces of Love), "Sհe" (հայ.՝ նա) "Lei" (հայ.՝ նա) and "Es" (հայ.՝ նա) համապատասխան անուններով : Ազնավուրը նաև թողարկել է երգի ավելի ռիթմիկ տարբերակը Ֆրանսերենով՝ այլ բովանդակությամբ, վերնագրելով՝ "Elle" (հայ.՝ նա):

Մեծ Բրիտանիայի երգերի ցանկում (the UK Singles Chart) երգը զբաղեցրել է առաջին հորիզոնականը, մնացել այնտեղ չորս շաբաթ, վաճառվել ավելի քան 250000 օրնակով և արժանացել արծաթի: Այն նաև առաջին հորիզոնականն է գրավել Իռլանդիայի երգերի ցանկում՝ (Irish Charts) մեկ շաբաթ շարունակ գլխավորելով հիթ- շքերթը: Երգը տարբեր լեզուներով ձայնագրվել է նաև Ազնավուրի կողմից: Բացի անգլերենից՝ կատարել է ֆրանսերենով և իտալերենով, ինչպես նաև իսպաներենով և գերմաներենով: Երգը ավելի քիչ ճանաչում ուներ Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս (այնտեղ <<Կնոջ յոթ դեմքերը>> հեռուստասերիալը մեծ ճանաչում չուներ): Ֆրանսիայում երգը հազիվ 40-րդ հորիզոնականում էր, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում անգամ ձախողվեց ընդգրկվել Բիլբոարդ 100 -ում (the Billboard Hot 100) և միայն ընդգրկվեց ցածրակարգ երաժշտության ցանկերում:

Ելվիս Կոստելոն 1999 թվականին ձայնագրել է երգի քավր (Cover version) տարբերակը: Այն թողարկվել է Թրեվր Ջոնսի կողմից և ցուցադրվել Նոթինգ Հիլ ֆիլմի ընթացքում՝ տարածում գտնելով ամբողջ Եվրոպայում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]