Նացումի Ցունոդա
Նացումի Ցունոդա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն | ճապ.՝ 角田 夏実 |
Մասնագիտացում | ձյուդոիստ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 6, 1992[1] (32 տարեկան) |
Ծննդավայր | Յաչիյո, Թիբա, Ճապոնիա |
Հասակ՝ | 162 սանտիմետր |
Նացումի Ցունոդա (ճապ.՝ 角田夏実, օգոստոսի 6, 1992[1], Յաչիյո, Թիբա, Ճապոնիա), ճապոնացի ձյուդոիստ[2], 2024 թվականի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, Ասիական խաղերի կրկնակի չեմպիոն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականին ճապոնացի ձյուդոիստ Նացումի Ցունոդան դարձել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրմինչև 52 կգ քաշային կարգում[3]: Եզրափակչում նա զիջել է իր հայրենակցուհի Այ Սիսիմեին։
2018 թվականի Ասիական խաղերում, որոնք տեղի են ունեցել Ինդոնեզիայում՝ Ջակարտայում, մինչև 52 կգ քաշային կարգում Նացումին դարձել է չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով Հարավային Կորեան ներկայացնող մարզուհուն:
2021 թվականի աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունեցել հունիսին Հունգարիայում՝ Բուդապեշտում, Նացումին նվաճել է ոսկե մեդալ և աշխարհի չեմպիոնի տիտղոսը մինչև 48 կգ քաշային կարգում՝ եզրափակչում հաղթելով իր հայրենակից Վականու Կոգային[4][5]։
2023 թվականի մայիսին Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած աշխարհի առաջնությունում ճապոնացի ձյուդոիստուհին մինչև 48 կգ քաշային կարգում դարձել է չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով ֆրանսիացի մարզուհի Շիրին Բուկլիին[6]:
2024 թվականի Փարիզում անցկացված Ամառային օլիմպիական խաղերում Նացումին նվաճել է ոսկե մեդալ՝ եզրափակչում հաղթելով մոնղոլ մարզուհի Բավուուդորժին Բաասանհուին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.judoinside.com/judoka/108860/Natsumi_Tsunoda/judo-career
- ↑ «Natsumi Tsunoda». judoinside.com. Վերցված է 29 August 2017-ին.
- ↑ «Ai Shishime underlines Japanese dominance with gold U52kg». judoinside.com. Վերցված է 29 August 2017-ին.
- ↑ «Natsumi Tsunoda wins gold for Japan U48kg». judoinside.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-05-08-ին. Վերցված է 2021-06-06-ին.
- ↑ «Россиянин Абуладзе и японка Цунода завоевали золото ЧМ по дзюдо в Венгрии». www.belta.by (ռուսերեն). 2021-06-06. Արխիվացված օրիգինալից 2021-06-06-ին. Վերցված է 2021-06-06-ին.
- ↑ Berkeley, Geoff (7 May 2023). «Tsunoda completes hat-trick as Garrigos strikes gold on first day of Doha 2023». InsideTheGames.biz. Վերցված է 7 May 2023-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նացումի Ցունոդայի էջը Ձյուդոյի ֆեդերացիայի կայքում